Ծրագրի անվանումը«Տնային խնամք միայնակ տարեցներին»

Ներքին ծրագրի կոդը․ 520/ HLE24-26 (P.301-2023-003)

Ծրագրի տևողությունը․ 2024-2026 (աուդիտի ենթակա ժամանակահատված՝ 13 ամիս)

Ֆինանսավորող գործընկերներ․ Կարիտաս Իսպանիա և Կարիտաս Գերմանիա

Իրականացնող գործընկեր․ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ

Վայր․ Գյումրի և Վանաձոր

Հաշվետվության արժույթը․ ՀՀ դրամ (AMD) և եվրո (EUR)

 

1․ Աուդիտի նպատակը
Աուդիտի նպատակն է անկախ ստուգման միջոցով հաստատել հետևյալը․

  1. Ծրագրի ֆինանսական միջոցներն օգտագործվել են համաձայն ծրագրի պայմանագրերի, նպատակների և հաստատված բյուջեի։
  2. Ֆինանսական կառավարման համակարգը համապատասխանում է ընդունված հաշվապահական ստանդարտներին։
  3. Ֆինանսական գործընթացներն ու ներքին վերահսկողությունը արդյունավետ և թափանցիկ են։

Աուդիտը միաժամանակ նպատակ ունի բացահայտելու ծրագրի ֆինանսական կառավարման ուժեղ և թույլ կողմերը և առաջարկություններ ներկայացնելու դրանց բարելավման ուղղությամբ։

 

2․ Աշխատանքների շրջանակը
Աուդիտի շրջանակը ներառում է հետևյալը․

  • Ծրագրի եկամուտների և ծախսերի ստուգում։
  • Բանկային հաշիվների և դրամական մնացորդների համապատասխանեցում։
  • Հիմնավորող փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագրեր, պայմանագրեր) ստուգում։
  • Պետական օրենսդրությանը, Հաշվապահական հաշվառման ստանդարտներին և դոնորների պահանջներին համապատասխանության ստուգում։
  • Ծրագրի համաձայնագրի և ֆինանսավորման ուղեցույցների պահպանում։
  • Թույլ կողմերի բացահայտում և բարելավման առաջարկների ներկայացում։
  • Ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի և նյութերի ստուգում։
  • Գույքի ճիշտ բաշխման և օգտագործման ապահովման ստուգում։

 

3․ Արդյունքներ
Աուդիտորից ակնկալվում են հետևյալ արդյունքները․

  1. Աուդիտի հաշվետվություն (անգլերենով)․
    • Զեկույց՝ ներկայացնելով ստուգման շրջանակը, մեթոդաբանությունը և եզրակացությունները, որ պետք է ներառի հաստատում հետևյալի վերաբերյալ․
      1. Հաշվապահական փաստաթղթերի ճշգրտություն։
      2. Եկամուտների և ծախսերի ստուգված հաշվետվությունների ճշգրտություն։
      3. Հաստատված բյուջեի և ծրագրի նպատակների համապատասխանություն։
      4. Ֆինանսական միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործում։
      5. Դոնորների ուղեցույցների և պայմանագրերի պահպանում։
  • Հաշվետվության հավելվածներում ներառվելու են․
      1. Ֆինանսական հաշվետվություն՝ բյուջետային տողերի վերլուծությամբ։
      2. Անձնակազմի ցանկ՝ աշխատավարձերի համապատասխանության վերահսկմամբ։
  1. Խորհրդատվական նամակ՝ ուղղված կազմակերպության ղեկավարությանը
    • Առանձին նամակ՝ ընդգծելով թույլ կողմերը, ներկայացնելով առաջարկություններ և հետևելով նախորդ աուդիտների եզրակացություններին։

 

4․ Մեթոդաբանություն և ստանդարտներ
Աուդիտորը պետք է․

  • Աուդիտը իրականացնի Միջազգային աուդիտի ստանդարտներին (ISA) համապատասխան։
  • Պահպանի Միջազգային հաշվապահների ֆեդերացիայի (IFAC) էթիկայի օրենսգիրքը։
  • Ներկայացնի նմուշառման մեթոդաբանությունը հաշվետվության մեջ։

 

5․ Աուդիտորի որակավորումը
Ընտրված աուդիտորը պետք է բավարարի հետևյալ պահանջները․

  1. Լինել ազգային կամ միջազգային հաշվապահական ասոցիացիայի անդամ։
  2. Ունենալ միջազգային դոնորների ֆինանսավորած ծրագրերի աուդիտի ապացուցելի փորձ։

 

6․ Ժամանակացույց

Արդյունք Վերջնաժամկետ
Աուդիտի դաշտային աշխատանքների ավարտը 28.02.2025
Նախնական հաշվետվության ներկայացում 15.03.2025
Վերջնական հաշվետվության ներկայացում 25.03.2025

 

7․ Դիմելու կարգ
Հետաքրքրված աուդիտորական ընկերությունները հրավիրվում են ներկայացնելու իրենց առաջարկները, ներառյալ․

  1. Ընկերության համառոտ նկարագրությունը, որակավորումները և փորձը։
  2. Գրանցման փաստաթղթի պատճեն։
  3. Աուդիտորական թիմի ղեկավարի և անդամների կենսագրականները։
  4. Աուդիտի գործընթացի, մեթոդաբանության և ժամանակացույցի նկարագրությունը։
  5. Ֆինանսական առաջարկ՝ ներառյալ վճարները, հարկերը, ճանապարհածախսերը և այլ ծախսերը։

Հայտերը անհրաժեշտ է ուղարկել մինչև 10․01․2025թ․ h.gasparyan@caritas.am, info@caritas.am էլ հասցեներով։