Փքապերլիտով շինությունների տանիքի ջերմամեկուսացման ծառայությունների գնման

Ծրագրի անվանումը`Ծրագրի անվանումը` «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի»

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 01 նոյեմբերի, 2024թ

Իրականացման վերջնաժամկետը` 15 նոյեմբերի, 2024թ.

Քանակը` 4 շինության ձեռղնահարկի հատակի ջերմամեկուսացում

Տարածքը` Շիրակի մարզ

 

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ սոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:

 

2023թ․ սեպտեմբերից «Հայկական Կարիտաս»-ը իրականացնում է «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանում Շիրակի մարզի համայնքներում» միջոցառումը:    Միջոցառումն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից որպես «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի մաս։

 

Վերը նշված ծրագրի շրջանակում «Հայկական Կարիտաս»-ն այս փուլում հայտարարում է տանիքների ջերմամակուսացում փքապերլիտի կամ հանքային բամբակի միջոցով ծառայությունների գնման հրավեր։

 

Բոլոր գնանշման հայտ ներկայացնողները պետք է հանձնեն իրենց առաջարկները՝ լրացնելով սույն փաստաթղթին կից ուղարկվող Հավելված 1-ը և Հավելված 2-ը:

Գնանշման վերջնաժամկետը և ներկայացման եղանակը

Բոլոր գնանշումները պետք է ներկայացվեն ներքևում նշված հասցեով ոչ ուշ քան․

Ամիս/ամսաթիվ՝ նոյեմբերի 1, 2024՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը

Հասցե՝  «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի գլխամասային գրասենյակ

Գյումրի 3118,  Հ. Սարգսյան փ., նրբ. 3, տուն 8, (+374 312) 57201 – գրասենյակ կամ

PDF տարբերակով՝ հետևյալ էլ-հասցեներին․ info@caritas.am, edgar.hakobyan@caritas.am

Պարզաբանումներ

Գնանշման հարցման վերաբերյալ որևէ պարզաբանում կարիք ունեցող մատակարարները կարող են գրավոր դիմել «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ին կամ կապ հաստատել ծրագրի համակարգող Էդգար Հակոբյանի հետ +374 93 22 79 05 հեռախոսահամարով։

 

Նկարագիրը և պայմանները.

Սույն տեխնիկական առաջադրանքով նախատեսվում է ստորև աղյուսայկով  ներկայացված բնակավայրերի օբյեկտներում իրականացնել ձեղնահարկերի հատակների ջերմամակուսացում:

Կարդալ ավելին․․․