Պաշտոնի անվանումը․ Դասընթացավար
Դասընթացի թեմա․ «Փոփոխությունների տեսություն»
Տևողությունը․ 6 ժամ (մեկ օրվա ուսուցում)
Մասնակիցներ․ «Հայկական Կարիտասի» աշխատակիցներ
Նախապատմություն
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը գործունեություն է ծավալում Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի մարզերում, ինչպես նաև Երեւան քաղաքում: Իր գործունեության երեք տասնամյակների ընթացքում «Հայկական Կարիտասը» շուրջ 125 համայնքում բնակվող հազարավոր մարդկանց կյանքում դրական փոփոխություն է բերել՝ ընդգրկելով նրանց իր կողմից տրամադրվող սոցիալական եւ զարգացման բազմաթիվ նախաձեռնություններում։
«Հայկական Կարիտասի» գործունեության հիմնական ոլորտներն են սոցիալական պաշտպանությունը, խոցելի խմբերի աջակցությունը, համայնքային զարգացումը, առողջապահությունը, արտակարգ իրավիճակներին արձագանքը և միգրացիայի կառավարումը։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել սոցիալական արդարությանը, համերաշխությանը և մարդկանց արժանապատիվ կյանքին՝ անկախ կրոնից, սեռից կամ ազգային պատկանելությունից։
Նպատակ
Դասընթացը նպատակ ունի ձևավորելու «Փոփոխությունների տեսության» վերաբերյալ հիմնարար գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք հնարավորություն կտան․
- Մշակել և իրականացնել երկարաժամկետ ազդեցություն ունեցող ծրագրեր,
- Կենտրոնանալ արդյունքների վրա և ապահովել դրանց հասնելու տրամաբանությունը,
- Բարելավել մոնիթորինգի և գնահատման գործընթացները,
- Կիրառել ազդեցության գնահատման գործիքներ,
- Զարգացնել վերլուծական և քննադատական մտածողություն,
- Խթանել համակարգային մոտեցումների ձևավորումը և զարգացումը։
Ակնկալվող արդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները՝
- Կունենան ամբողջական պատկերացում «Փոփոխությունների տեսության» հիմնական սկզբունքների և մոտեցումների մասին։
- Կկարողանան կազմել փոփոխությունների մոդել և կիրառել այն իրենց աշխատանքային ոլորտում։
- Կծանոթանան կիրառելի գործիքների ու մեթոդների, որոնք կօգնեն ծրագրերի պլանավորման, իրականացման և գնահատման փուլերում։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն հասարակական գիտությունների, սոցիալական քաղաքականության, զարգացման ծրագրերի կառավարման կամ հարակից ոլորտում։
- Առնվազն 3–5 տարվա փորձ՝ ծրագրերի պլանավորման, մոնիթորինգի և գնահատման կամ «Փոփոխությունների տեսության» կիրառման ոլորտում։
- Փորձառություն՝ ուսուցման ծրագրերի մշակման և անցկացման, ինչպես նաև մեծահասակների ուսուցման մեթոդաբանության մեջ։
- Հմտություններ ինտերակտիվ մեթոդների կիրառման, թիմային քննարկումների և գործնական վարժությունների կազմակերպման մեջ։
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն»
- Կազմակերպչական և հաղորդակցական բարձր հմտություններ։
Դիմելու կարգ
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ամբողջական փաթեթ, որը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը`
- Ինքնակենսագրություն (CV), որը մանրամասն ներկայացնում է համապատասխան փորձը,
- Ուղեկցող նամակ (Cover Letter), որը ներկայացնում է դիմելու մոտիվացիան և թե ինչպես են մասնագիտական հմտությունները և փորձը համապատասխանում ծրագրի նպատակներին
- Ֆինանսական առաջարկ (Financial Proposal)
Բոլոր փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ a.gevorgyan@caritas.am և info@caritas.am: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2025 թ․ հոկտեմբերի 15-ը։