«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության՝ աղետների ռիսկերի կառավարման պլանի մշակման, վավերացման և իրագործման կարողությունների զարգացման համար տեխնիկական աջակցություն տրամադրող կազմակերպություն ընտրելու նպատակով

 

«Կառուցենք կամուրջներ․ Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում» ծրագիր

 

Ծրագրի անվանումը Կառուցենք կամուրջներ․ Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում
Իրականացման վայրը Հայաստանի Հանրապետություն
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 13․07․2025թ․ 23։00
Սկզբի ամսաթիվը Հուլիս 2025թ․
Պայմանագրի տեսակը Ծառայության պայմանագիր
Ծառայության մատուցման տևողությունը Հուլիս – սեպտեմբեր 2025թ․
Դիմումների համար նախատեսված էլեկտրոնային հասցեներ v.gasparyan@caritas.am; info@caritas.am
  1. Ներածություն

2024թ․ հոկտեմբերից Հայկական Կարիտասն իրականացնում է «Կառուցենք կամուրջներ. Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայության բարձրացում» ծրագիրը՝ Կարիտաս կոնֆեդերացիայի անդամ կազմակերպությունների ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանն ու դիմակայունության բարձրացմանը՝ ապահովելով արժանապատիվ կյանք և կայուն զարգացում։

 

  1. Գործողության նպատակը

Հայկական Կարիտասը գործում է Հայաստանի հինգ մարզում և Երևանում․ ունի 14 գրասենյակ և կենտրոն։

Ծրագրի բաղադրիչներից է աղետների ռիսկերի կառավարման (ԱՌԿ) ուղղությունը, որի շրջանակում նախատեսվում է Հայկական Կարիտասի կարողությունների զարգացումը արտակարգ իրավիճակներին պատրաստավության և արձագանքման ոլորտում։ Մասնավորապես նախատեսվում է մշակել աղետների ռիսկերի կառավարման (ԱՌԿ) պլան՝ ընդգրկելով Հայկական Կարիտասի ամբողջ կառուցվածքը։

Գործողությունն իրականացվում է Ծրագրի Հատուկ խնդիր 2-ի շրջանակում, այն է՝

«Հայկական Կարիտասն ունի արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքման համար համապատասխան կառուցվածք, ուղեցույցներ և ռեսուրսներ։

Արդյունք 2.1․ Հայկական Կարիտասի անձնակազմը պատրաստ է արձագանքել հնարավոր արտակարգ իրավիճակներին։

Արդյունք 2.2․ Հայկական Կարիտասի գրասենյակները/կենտրոնները պատրաստ են և հարմարեցված արտակարգ իրավիճակներին։

Գործընթացը կիրականացվի սերտ համագործակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտի պատասխանատու հաստատությունների հետ՝ ապահովելու մշակված պլանի իրատեսականությունն ու համապատասխանությունը ՀՀ օրենսդրական և ոլորտային պահանջներին։

 

  1. Գործողության շրջանակը

Գործողության շրջանակում մշակվելու և ներդրվելու է Աղետների ռիսկերի կառավարման (ԱՌԿ) պլանը՝ ընդգրկելով Հայկական Կարիտասի ամբողջ կառուցվածքը, հաշվի առնելով աշխարհագրական տեղակայվածությունն ու առանձնահատկությունները։ ԱՌԿ պլանը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությանը և Կարիտաս Ինտերնացիոնալիսի՝ ԱՌԿ-ին վերաբերող կարգավորումներին։

 

  1. Գործողության խնդիրները

Ծառայություն մատուցող կազմակերպությունը պետք է իրականացնի հետևյալ գործողությունները՝ համապարփակ և համակարգված մոտեցմամբ՝ ընդգրկելով Հայկական Կարիտասի ամբողջ կառույցը։

  1. Աղետների ռիսկերի կառավարման (ԱՌԿ) պլանի մշակման և վալիդացման իրականացում
  • ԱՌԿ պլանի մշակման գործընթացում կազմակերպել ռիսկերի և կարիքների համապարփակ գնահատում՝ հաշվի առնելով շենքային, ենթակառուցվածքային, տեխնիկական, իրավական, մարդուժային գործոնները, ինչպես նաև կառույցների աշխարհագրական տեղակայման առանձնահատկությունները։
  • Պլանի նախագծի նախնական տարբերակը ներկայացնել համապատասխան ներգրավված կողմերին՝ կարծիքների և առաջարկությունների հավաքագրման նպատակով՝ ապահովելով պլանի վալիդացիան։
  • Ստացված դիտարկումների, առաջարկությունների և ներգրավված կողմերի արձագանքների հիման վրա մշակել և վերջնականացնել ԱՌԿ պլանը՝ ապահովելով դրա ամբողջականությունը, համապարփակությունը և կիրառելիությունը Հայկական Կարիտասի ամբողջ կառույցում։
  1. Դասընթացներ և կարողությունների զարգացում
  • Ծառայություն մատուցող կազմակերպությունը պետք է իրականացնի նպատակային դասընթացների և վերապատրաստումների կազմակերպում՝ կենտրոնանալով ԱՌԿ պլանում սահմանված գործառույթների, պատասխանատվությունների և պարտականությունների հստակեցման վրա՝ ապահովելով դրանց արդյունավետ իրականացումը արտակարգ իրավիճակներում։ Դասընթացների բովանդակությունն ու ձևաչափը հարմարեցվելու են՝ հաշվի առնելով Հայկական Կարիտասի կառույցների աշխարհագրական և գործառնական առանձնահատկությունները՝ նպատակ ունենալով բարձրացնել անձնակազմի պատրաստվածությունն ու գործնական հմտությունները։
  • Նախատեսվում է առնվազն 3 դասընթաց-աշխատարան Հայկական Կարիտասի աշխատակիցների համար՝ հետևյալ թեմաների շուրջ՝
  • ԱՌԿ պլանի գործառույթներ և պատասխանատվություններ
  • Պրակտիկ հմտությունների զարգացում
  • Այլ՝ ըստ բացահայտված խնդիրների և ԱՌԿ պլանի անհրաժեշտության։
  1. Աջակցություն ԱՌԿ պլանի պետական հաստատման և իրականացման ընթացակարգերում
  • Ծառայություն մատուցող կազմակերպությունը կաջակցի ԱՌԿ պլանի պետական հաստատման բոլոր անհրաժեշտ փուլերին՝ տրամադրելով տեխնիկական և իրավական աջակցություն, ինչպես նաև մասնակցելու է պլանի արդյունավետ իրականացումը ապահովող գործողությունների պլանավորման և վերահսկման գործընթացներին։

 

  1. Ակնկալվող արդյունքներ
Ակնկալվող արդյունք Ցուցանիշներ
ԱՌԿ պլանի մշակման ընթացքում ռիսկերի, բացերի և կարիքների գնահատում և պլանի վալիդացում Հաշվետվություն՝ ամբողջ Հայկական Կարիտասի կառույցի համապարփակ գնահատման արդյունքներով՝ ընդգրկելով շենքային, ենթակառուցվածքային, տեխնիկական, իրավական և մարդուժային վերլուծություններ։ Վալիդացման արձանագրություն՝ ներգրավված շահառուների կարծիքներով և առաջարկություններով։
Վերջնականացված ԱՌԿ պլան Աղետների ռիսկերի կառավարման (ԱՌԿ) պլան՝ մշակված վերլուծությունների, դիտարկումների և առաջարկությունների հիման վրա՝ հարմարեցված և կիրառելի ամբողջ Հայկական Կարիտասի կառուցվածքի համար։
Վավերացված ԱՌԿ պլան (պետական հաստատման գործընթացի ավարտ) Աղետների ռիսկերի կառավարման (ԱՌԿ) պլանի հաստատման գրավոր արձանագրություն կամ հաստատող մարմնի կողմից տրված իրավական կամ վարչական վավերացում։
Արտակարգ իրավիճակների արձագանքման պլանի իրականացման համար նպատակային դասընթացներ և կարողությունների զարգացում Առնվազն 3 թեմատիկ դասընթաց-աշխատարան՝ ուղղված ԱՌԿ պլանի գործնական իրագործմանը։
  1. Պահանջներ ծառայություն մատուցող կազմակերպությանը

Լավագույն առաջարկը կընտրվի հանձնաժողովի կողմից՝ հիմնվելով հայտի գնի և որակի համադրության վրա. գնահատման ընդհանուր համակարգում գինը և որակը կկշռվեն հավասարապես՝ 70% գին / 30% որակ հարաբերակցությամբ։

Առաջարկի որակը կգնահատվի ըստ ստորև ներկայացված չափանիշների՝

  • ՀՀ օրենսդրությանը համապատասխան գործունեություն ծավալելու իրավասություն (գրանցման վկայական)։
  • Մասնագիտական թիմի կրթությունը և ոլորտային փորձը։ Թիմի անդամները պետք է ունենան առնվազն մասնագիտական բարձրագույն կրթություն կամ համարժեք որակավորում։
  • Կազմակերպության և թիմի անդամների ԱՌԿ ոլորտի համապատասխան փորձառություն (առնվազն 3 տարվա փորձ)՝ դասընթացների, վերապատրաստումների, աղետների ռիսկերի կառավարման պլանների մշակման ոլորտներում։
  • Նախկինում իրականացված առնվազն 3 համանման ծրագիր։
  • Խորը ծանոթություն ՀՀ արտակարգ իրավիճակների կառավարման համակարգին, գործող օրենսդրությանը, պետական և տեղական կառավարման մարմինների համապատասխան ընթացակարգերին, ինչպես նաև խոցելի խմբերի կարիքներին։

 

  1. Ծախսեր և ֆինանսավորում

Պայմանագիրը լինելու է ֆիքսված արժեքով։ Պայմանագրի արժեքը ներառելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները։

Վճարումների ժամանակացույց՝

  • Առաջին վճարում – 50% (պայմանագրի ստորագրումից հետո)
  • Երկրորդ վճարում – 40% (միջանկյալ հաշվետվության հիման վրա)
  • Վերջնական վճարում – 10% (եզրափակիչ փաստաթղթերի ներկայացումից հետո)

 

  1. Դիմումների ներկայացման ընթացակարգը

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը հրավիրում է հետաքրքրված և որակավորված կազմակերպություններին` մասնակցելու առաջարկների ներկայացման մրցույթին 2025 թվականի հուլիսին մեկնարկող ծառայության իրականացման նպատակով։

Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն ստորագրված և կնքված հայտադիմումները՝  ներառելով ստորև նշված փաստաթղթերը, էլեկտրոնային փոստով ուղարկելով մինչև 13.07.2025թ․, ժամը 23։00 հետևյալ էլ․ հասցեներին՝ v.gasparyan@caritas.am, info@caritas.am։

Առաջարկները պետք է պատրաստվեն համաձայն սույն հրավերին կցված ձևանմուշների։ Դիմումի փաթեթը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը։

  • Դիմող կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը։
  • Տեխնիկական առաջարկի նկարագրությունը՝ հայերեն կամ անգլերեն լեզվով (ներառյալ մեթոդաբանությունը, ժամանակացույցը, թիմի կառուցվածքը)։
  • Ֆինանսական առաջարկը՝ ըստ պահանջվող ծառայությունների։
  • Թիմի անդամների դիպլոմներ, որակավորման վկայականներ, ինչպես նաև ինքնակենսագրականները (CV-ներ)։

Խնդրում ենք հստակ նշել, որ այս հայտը վերաբերում է ԱՌԿ պլանի մշակման, վավերացման և իրագործման ծառայությանը։

Թերի կամ ոչ պատշաճ ձևավորված դիմումները չեն դիտարկվի։

 

Հայկական Կարիտասը տեղեկացնում է, որ ընտրության առաջին՝ փաստաթղթային փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի՝ հավելյալ պարզաբանման նպատակով։

 

2_EA282024_Annex 1_ToR_Application_DRM Component

3_EA282024_EA28-2024_Annex 2_ToR_Financial Offer_DRM Component