«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում հայատարարում է Գնանշման հայտ-հարցում ֆինանսկան աուդիտ իրականացնող կազմակերպության ընտրության:
Վայրը՝ ք․ Գյումրի
Դիմելու վերջնաժամկետ՝ 19.02.2024թ
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:
2019թ․-ից սկսած՝ Հայկական Կարիտասն իրականացնում է «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է Շիրակի մարզի 7 դպրոցներում և 7 մանկապարտեզներում։ Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կրթական համակարգի բարեփոխումներին՝ ապահովելու համար որակյալ եւ ներառական կրթություն բոլոր սովորողների համար։
Ծրագրի հակիճ նկարագրություն․
Ծրագրի նպատակն է՝
Աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումների իրականացմանը և ներառական ու որակյալ կրթական համակարգի կայացմանը։
Դիմելու գործընթաց
Մրցույթին կարող են մասնակացել համապատասխան կազմակարեպությունները գնառաջարկն ուղարկելով info@caritas.am և a.tumasyan@caritas.am էլ. հասցեին մինչև 2024թ․ փետրվարի 19-ը՝ վերնագրում նշելով՝ «աուդիտ»։