Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք Գյումրի, Հ․ Սարգսյան փ․, նրբ․ 3․ տ․8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Տաքսի ծառայության մատուցման պայմանագիր 1 տարի ժամկետով։

Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով, հաշվի է առնվում որակի համապատասխանությունը և ընտրվում է դրանցից ամենացածր գին առաջարկողը։

Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։

 

 

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել a.hamalbashyan@caritas.am  հասցեին մինչև փետրվարի 10-ը ժամը 100-ը վերնագրում նշելով Տաքսի ծառայության մատուցման գնանշման հրավեր IEQE26-1։

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093832366 հեռախոսահամարին՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։30-17։30։

 

Թեմա: Տաքսի ծառայության մատուցման գնանշման հրավեր։

Մենք հրավիրում ենք Ձեր կազմակերպությանը ներկայացնելու գնային առաջարկ՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կարիքների համար 1 տարի ժամկետով տաքսի ծառայությունների մատուցման նպատակով։

 

Ծառայության շրջանակը

Մատակարարը պետք է ապահովի տաքսի/փոխադրումների ծառայություններ՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով՝

  1. Քաղաքային ուղևորափոխադրումներ
  2. Միջքաղաքային ուղևորափոխադրումներ
  3. Պաշտոնական հանդիպումների/միջոցառումների սպասարկում՝ ըստ պատվերի։

 

Ծառայության նվազագույն պահանջներ

Մասնակիցը պետք է ապահովի՝

  • Ժամանակին սպասարկում և պատվերի ընդունում
  • Անվտանգ և քաղաքավարի սպասարկում, վարորդների համապատասխան վարքագիծ,
  • Ավտոմեքենաների տեխնիկական պիտանելիություն, մաքրություն և անվտանգություն,
  • Անհրաժեշտության դեպքում՝ 24/7 հասանելիություն

 

Գնային առաջարկի ձևաչափ

Գնային առաջարկը պետք է ներկայացվի Հավելված 1 ձևաչափով և ներառի

  • 1 կմ-ի սակագին (քաղաքային/միջքաղաքային՝ առանձին, եթե տարբեր է, 4 և 6 տեղ ունեցող ստանդարտ/էկոնոմ մեքենաների համար),
  • Սպասելաժամանակի սակագին (եթե կիրառելի է),
  • Գյումրի -Թբիլիսի սակագին ստանդարտ/էկոնոմ 4 և 6 տեղ ունեցող մեքենաների համար
  • Պատվերների նվազագույն արժեք
  • Նշում՝ գները ներառում են/չեն ներառում հարկերը (ԱԱՀ)։

 

Առաջարկին կից անհրաժեշտ փաստաթղթեր

Առաջարկը պետք է ներառի՝

  • Կազմակերպության տվյալներ (հավելված 1),
  • Կազմակերպության պետական գրանցման տվյալներ (կամ համարժեք փաստաթուղթ),
  • Տրանսպորտային միջոցների ցանկ

Հավելված 1…