Կայուն վերաինտեգրում կամավոր վերադարձից հետո
Ծրագրի տեւողությունը՝ 2006-ից մինչ այսօր
Շահառուների թիվը` 472 մարդ, 283 ընտանիք
Թիրախ խումբ` Բելգիայից կամավոր վերադարձածներ
Վայրը` ՀՀ ողջ տարածք
Նպատակը՝ Բելգիայից կամավոր վերադարձածներին օժանդակել Հայաստանում վերաինտեգրվելու հարցում:
Խնդիրները՝
Տրամադրել սոցիալական օժանդակություն, որպիսիք են.
- Տան վարձ
- Կոմունալ ծառայությունների վարձ
- Կենցաղային տեխնիկա եւ կահույք
- Շինարարական նյութեր
- Հագուստ եւ սնունդ եւ այլն
Ապահովել դեղամիջոցներով եւ բժշկական ծառայություններով, որպիսիք են.
- Դեղ
- Բժշկական հետազոտություններ եւ վիրահատություններ եւ այլն
Տրամադրել փոքր բիզնես հիմնելու դրամաշնորհներ, ինչպիսիք կարող են լինել
- Առեւտուրը
- Անասնապահությունը
- Տաքսի ծառայությունները եւ այլն
Գործունեություն՝
Ծրագրի գործունեությունը ներառում է, բայց չի սահմանափակվում հետեւյալ քայլերով.
- Կապեր հաստատել եւ հանդիպել Բելգիայից վերադարձողներին Հայաստանում
- Գնահատել կարիքները եւ ըստ անհրաժեշտության տրամադրել սոցիալական խորհրդատվություն
- Աջակցել վերադարձողներին լուծելու իրենց բնակարանային խնդիրները
- Տրամադրել բժշկական, սոցիալական, հոգեբանական եւ իրավաբանական աջակցություն
- Տրամադրել մասնագիտական ուսուցումների եւ վերապատրաստումների հնարավորություններ
- Աջակցել վերադարձողներին աշխատանքի որոնմ
Ֆինանսավորող Գործընկերներ`Բելգիական Կառավարության , Կարիտաս Բելգիա, ԵՄ վերադարձի հիմնադրամ
Բյուջե` 13 000 €
Ծրագրի ղեկավար` Մովսես Հակոբյան