Ծրագրի տևողությունը` 15.04.2021-15.07.2021

Ծրագրի իրականացման վայրը`  ՀՀ Շիրակի մարզ

Շահառուներ`  Պատերազմի արդյունքում Արցախից տեղահանված բնակչություն, վիրավորում ստացած զինվորներ, տեղական համայնքի հյուրընկալ ընտանիքներ, հիմնական կերակրողին կորցրած ընտանիքներ

Ծրագրի նպատակը` Արցախյան պատերազմից տուժած, այդ թվում ՝ ներքին տեղահանված բնակչության կենսապայմանների բարելավում:

Ծրագրի նկարագրություն՝

 խնդիր

  • Բավարարել հակամարտությունից տուժած և ներքին տեղահանված բնակչության հիմնական կարիքները ։

Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններ՝

Ծրագրի շրջանակներում շահառու ընտանիքները կստանան հետևյալ աջակցությունները`

  • 200 ընտանիք սննդային և հիգիենիկ պարագաների փաթեթներ
  • 200 ընտանիք ոչ պարենային ապրանքների փաթեթներ
  • 20 ներքին տեղահանված ընտանիք բնակարանի վարձավճար
  • 20 ընտանիք վերանորոգման պարագաներ

Ծրագրի արդյունքները՝

  • 400 շահառու ընտանիքներին տրամադրվել է սնունդ, հիգիենիկ պարագաներ, ոչ պարենային ապրանքներ, բնակարանային վարձավճար, ինչպես նաև բնակարանի վերանորոգման պարագաներ ըստ իրենց հիմնական կարիքների։

Գործընկեր` Լեհական համերաշխության հիմնադրամ/ «Լեհաստանի ազգային բանկ» հիմնադրամ

Բյուջե` 40.500 Եվրո

Ծրագրի ղեկավար` Իննա Մաղաքյան