web 111 thumb«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Գյումրու «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնի նկարչության խմբակի երեխաները, մայիսի 16-ին, 17-ին և 21-ին մասնակցեցին Ասլամազյան քույրերի պատկերասրահի կողմից կազմակերպված կավագործության խմբակին: Դասընթացները անց են կացվել 3 փուլով՝ առաջին օրը ծանոթություն երեխաների հետ և նրանց հմտությունների գնահատում, երկրորդ օրը բուն աշխատանքային պրոցես և վերջին՝ երրորդ փուլում աշխատանքների վերջնական մշակում և թրծում:

Պատկերասրահի էքսկուրսավար` Միքայել Վարդպարոնյանը նշում է, որ սա նաև արտ թերապիա է: Երեխաներից Լյովա Վարոսյանն այնքան հետաքրքրվեց կավագործությամբ, որ նույնիսկ մտածում է հետագայում այս գործում մասնագիտանալ և դառնալ կավագործ,իսկ մյուս երեխաների համար սա պարզապես հաճելի աշխատանք է, որով կարելի է զբաղվել ազատ ժամանակ:

Երեխաների առաջին օրվա առաջադրանքը համեմատաբար ավելի հեշտ էր՝ վարպետի օգնությամբ պատրաստեցին կախազարդեր, երկրորդ հանդիպման ընթացքում՝ փոքրիկ ափսեներ, իսկ երրորդ օրը նրանք արդեն թրծված աշխատանքների վրա փակցրեցին իրենց նախընտրած նախշերն ու նկարները: Արդեն իսկ պատրաստ աշխատանքները նրանք վերցրեցին որպես հիշատակ՝ կրելու կամ ծնողներին նվիրելու համար:

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793