«Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ
- Առաքելությունը
- Տեսլականը
- Ռազմավարական ուղղությունները
- Նպատակներն ու Խնդիրները
2015-2016 թթ. համար
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայկական Կարիտասի առաքելությունն է. «Սիրով եւ սրտացավությամբ ծառայել տարբեր խոցելի խմբերին` հարգելով յուրաքանչյուր անհատի արժանապատվությունը»:
ՏԵՍԼԱԿԱՆ
Հայկական Կարիտասը ուժեղ եւ նշանակալի դերակատար է Հայաստանի Հանրապետությունում սոցիալական արդարության եւ սոցիալական պաշտպանության միավորման գործում:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 1. Սոցիալական պաշտպանություն
Ռազմավարական նպատակ 1.1. Հայկական Կարիտասը հայտնի է որպես Հայաստանում Տնային խնամքի/բուժքույրական տնային խնամքի եւ Ցերեկային խնամքի ծառայություն տրամադրող առաջատարներից մեկը:
Ռազմավարական խնդիրներ
1.1.1. Մասնակցել եւ նպաստել Հայաստանի Հանրապետության տարեցների Սոցիալական պաշտպանության քաղաքականության ու մոտեցումների բարելավման գործընթացին:
1.1.2. Նպաստել Հայաստանում Տնային խնամքի եւ Տնային բուժքույրական խնամքի եվրոպական մոդելի ներդրման գորընթացին:
1.1.3. Նպաստել եւ խրախուսել տարեցների ինտեգրումը հասարակության մեջ:
1.1.4. Ապահովել բարելավված Տնային/Բուժքույրական տնային խնամք եւ Ցերեկային խնամք ծրագրի 800 շահառուներին՝ թիրախային Շիրակի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում:
Ռազմավարական նպատակ 1.2. Դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների եւ նրանց ընտանիքների զարգացում եւ կայունություն
Ռազմավարական խնդիրներ
1.2.1. Բարելավել ընտանիքի զարգացումը եւ կայունությունը
1.2.2. Բարելավել դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների, երիտասարդների եւ նրանց ընտանիքների կենսամակարդակը
1.2.3. Նպաստել խոցելի երեխաների, երիտասարդների եւ նրանց ընտանիքների սոցիալացմանը
1.2.4. Հզորացնել երեխանների եւ երիտասարդների ցերեկային խնամքի կենտրոնների կարողությունները:
Ռազմավարական նպատակ 1.3. Հաշմանդամություն ունեցող մարդկանց բարելավված կյանք
Ռազմավարական խնդիրներ
1.3.1. Ստեղծել հնարավորություններ սոցիալական ծառայությունների ոլորտում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար
1.3.2. Խթանել հաշմանդամություն ունեցող մարդկանց եւ նրանց ընտանիքի անդամների իրավունքները, սոցիալական ինտեգրումը եւ մասնակցությունը իրենց համայնքների կյանքին
1.3.3. Խթանել մատչելիությունը եւ աջակից ծառայությունների որակի բարձրացումը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար
1.3.4. Խթանել ներառական կրթությունը
1.3.5. Խթանել զբաղվածության հնարավորությունները հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 2. Հանրային առողջապահություն
Ռազմավարական նպատակ 2.1. Անվճար առաջնային առողջության ծառայությունների մատուցում խոցելի խմբերին
Ռազմավարական խնդիրներ
2.1.1. Ստեցծել բարեխիղճ առաջնային ամբուլատոր խնամք՝ հիմնված ընտանեկան բժշկության վրա
2.1.2. Նպաստել կանանց վերարտադրողական առողջությանը հետեւյալ կերպ.
ա) հղի կանանց համար իրականացնելով դասընթացներ (գինեկոլոգիական եւ հոգեբանական)
բ) բաժանելով սննդամթերք ցածր եկամուտ ունեցող հղի կանանց
գ) բարձրացնելով իրազեկությունը կայուն ընտանիքի եւ ընտանեկան արժեքների պահպանության վերաբերյալ
դ) ամրապնդելով պատասխանատու վերաբերմունքը սեփական երեխաների վերաբերյալ՝ կարեւորելով խնամքն ու ապահովությունը մայրության եւ երեխայի նկատմամբ
ե) բարձրացնելով պատասխանատվությունը առողջապահության եւ առողջ սերունդ դաստիարակելու գործում՝ այդպիսով պայքարելով մանկական մահածության դեմ:
Ռազմավարական նպատակ 2.2. Ավելի բարձ իրազեկվածություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ թմրադեղերի վերաբերյալ
Ռազմավարական խնդիր
2.2.1. Գործողություններ իրականացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման կանխարգելման ուղղությամբ:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 3. Համայնքային զարգացում
Ռազմավարական նպատակ 3.1. Համայնքի անդամների կյանքի որակը բարելավված է կարողությունների հզորացման եւ ակտիվ մասնակցության միջոցով
Ռազմավարական խնդիրներ
3.1.1. Բարելավել համայնքային ենթակառուցվածքները
3.1.2.Հզորացնել համայնքի կարողությունները եւ նախագծել ինքնաբավ մեխանիզմներ
3.1.3. Զորավիգ լինել քաղաքացիական մասնակցության ակտիվացմանը եւ քաղաքացիական գիտակցության բարձրացմանը
3.1.4. Խթանել ձեռնարկատիրական նախաձեռնությունները համայնքի ներսում
3.1.5. Հզորացնել համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումը համայնքի անդամների ինքնորոշման միջոցով:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 4. Միգրացիա, ինտեգրում եւ թրաֆիքինգի կանխարգելում
Ռազմավարական նպատակ 4.1. Անկանոն միգրացիայի կանխարգելում
Ռազմավարական խնդիրներ
4.1.1. Ապահովել հնարավոր միգրանտների տնտեսական կայունությանը
4.1.2. Բարձրացնել իրազեկությունը անկանոն միգրացիայի ռիսկերի վերաբերյալ
4.1.3. Աջակցել համայնքների զարգացմանը
Ռազմավարական նպատակ 4.2. Վերադարձողների եւ փախստականների հաջողված ինտեգրում
Ռազմավարական խնդիրներ
4.2.1. Ապահովել վերադարձողների եւ փախստականների տնտեսական կայունությունը
4.2.2. Տրամադրել սոցիալական, իրավական եւ հոգեբանական խորհրդատվություն ու աջակցություն
4.2.3. Խթանել համագործակցությունը կառավարական մարմինների հետ՝ ի նպաստ ավելի լավ քաղաքականության եւ միտված փախստականների պաշտպանությանն ու վերադարձողների ինտեգրմանը, նաեւ տրամադրելով փորձագիտական ու խորհրդատվական օգնություն:
Ռազմավարական նպատակ 4.3. Մարդկանց վաճառքի կանխարգելում
Ռազմավարական խնդիրներ
4.3.1. Բարձրացնել բնակչության իրազեկությունը թրաֆիքինգին վերաբերող գործող օրենքների հարցում, ինչպես նաեւ թրաֆիքինգի զոհերին տեղեկացնել ուղղորդման մեխանիզմների մասին
4.3.2. Բարձրացնել իրազեկությունը անկանոն միգրացիայի եւ մարդկանց վաճառքի ռիսկերի վերաբերյալ
4.3.3. Տրամադրել տեղեկատվություն եւ իրավական խորհրդատվություն ռիսկային խմբերին:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 5. Շահերի պաշտպանություն, լոբբինգ եւ ցանցային համագործակցություն
Ռազմավարական նպատակ 5.1. Իրականացնել ուղիղ եւ աննուղակի լոբբինգ
Ռազմավարական խնդիրներ
5.1.1. Խթանել համագործակցությունը Հայկական Կարիտասի, տեղական կազմակերպությունների, իշխանությունների եւ կառավարական մարմինների միջեւ
5.1.2. Մշակել Հայկական Կարիտասի հետ տեղական իշխանությունների համագործակցելու շահագրգռող մեխանիզմներ
5.1.3. Կառավարական ֆինանսավորում գրավելու համար ներկայացնել Հայկական Կարիտասի կողմից տրամադրվող սոցիալական ծրագրերը
5.1.4. Կառավարական մարմիններին ներգրավել կազմակերպության գործողություններում, որպեսզի նրանք տեղեկանան Կարիտասի գործունեության մասին
Ռազմավարական նպատակ 5.2 Ցուցաբերել մասնակցություն սոցիալ-տնտեսական քաղաքականության զարգացման գործում
Ռազմավարական խնդիրներ
5.2.1. Կատարել կարիքների գնահատում շահառուների փոփոխվող կարիքները իմանալու համար
5.2.2. Զարգացնել մեխանիզմներ ծրագրերի կայունությունն ապահովելու նպատակով
5.2.3. Զարգացնել եւ պարզաբանել համագործակցության քաղաքականությունը, ռազմավարությունը եւ համագործակցության դաշտերը որոշում- կայացնող մարմինների հետ
Ռազմավարական նպատակ 5.3. Շահերի պաշտպանության դաշտում ցանցային համագործակցություն ռազմավարական գործընկերների հետ
Ռազմավարական խնդիրներ
5.3.1. Հաստատել հարաբերություններ բիզնես ոլորտի հետ
5.3.2. Զարգացնել կայուն գործընկերություն տեղական ՈԿԿ-ների հետ
5.3.3. Իրականացնել լոբբինգ սոցիալական համագործակցության ծրագրերի իրականացման համար տարբեր շահագրգիռ կողմերի հետ
5.3.4. Զարգացնել շահերի պաշտպանություն՝ հիմնված հասարակայնության հետ կապերի ռազմավարության վրա
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ 6. Պատրաստվածություն եւ արձագանք արտակարգ իրավիճակներին
Ռազմավարական նպատակ 6.1. Հետճգնաժամային վերկանգնողական ծառայությունների` այդ թվում մարդասիրական օգնության տրամադրում
Ռազմավարական նպատակ 6.2. Վնասի նվազեցում եւ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպում արտակարգ իրավիճակների ընթացքում