Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք․ Գյումրի, Հ․ Սարգսյան փ․, նրբ․ 3․ տ․8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Գրենական պիտույքների մատակարարման պայմանագիր 1 տարի ժամկետով։
Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով, հաշվի է առնվում որակի համապատասխանությունը և ընտրվում է դրանցից ամենացածր գին առաջարկողը։ Նախապատվությունը կտրվի Գյումրիում տեղակայված մատակարարներին։
Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել a.hamalbashyan@caritas.am հասցեին մինչև փետրվարի 10-ը ժամը 15։00-ը վերնագրում նշելով Գրենական պիտույքների մատակարարման գնանշման հրավեր IEQE26-2։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093832366 հեռախոսահամարին՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։30-17։30։
Թեմա: Գրենական պիտույքների մատակարարման գնանշման հրավեր։
Մենք հրավիրում ենք ձեր կազմակերպությանը ներկայացնելու գնային առաջարկներ՝ ստորև նշված գրենական պարագաների մատակարարման համար՝ մեկ տարվա ընթացքում անհրաժեշտ քանակներով։ Ապրանքները գնվելու են տարվա ընթացքում մաս-մաս։ Քանակը հաշվարկված է մոտավոր։
Առաջարկների ներկայացման կարգ․
Առաջարկները պետք է ներառեն՝
- Ապրանքի նկարագրություն և գին (հավելված 1)
- Կազմակերպության տվյալներ (հավելված 1)