«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական եւ համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրում հատուկ մանկավարժի աշխատանքի համար:
Վայրը՝ ք. Գյումրի
Տևողությունը՝ 36 ամիս
Զբաղվածությունը՝ Շաբաթական 32 ժամ
Աշխատանքի սկիզբը՝ 10․02.2023
Դիմելու վերջնաժամկետ՝ 25.01.2023
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:
2019թ․-ից սկսած՝ Հայկական Կարիտասն իրականացնում է «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է Շիրակի մարզի 7 դպրոցներում և 7 մանկապարտեզներում։ Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կրթական համակարգի բարեփոխումներին՝ ապահովելու համար որակյալ եւ ներառական կրթություն բոլոր սովորողների համար։
Ծրագրի հակիճ նկարագրություն․
Ծրագրի նպատակն է՝
Աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումների իրականացմանը և ներառական ու որակյալ կրթական համակարգի կայացմանը։
Ծրագրի խնդիրներն են՝
1․ Ծրագրի թիրախ կրթական հաստատությունների աշխատակազմի կարողությունների ներառող դասավանդման ոլորտում հզորացված են։
2․ Սոցիալական ներառումը խրախուսող կառույցները և ցանցերը հզորացված և ակտիվ են։
3․ Պետական կառույցների և ներառական կրթության ոլորտի դերակատարների հետ համագործակցությունը ամրապնդված է եւ վերջիններս իրենց առաջարկություններով մասնակցում են կրթական քաղաքականության ձևավորմանը։
Ծրագիրն աշխատում է Շիրակի մարզի 7 մանկապարտեզներում եւ 7 դպրոոցներում ներառական կրթության կառավարման եւ կազմակերպման վերաբերյալ գիտելիքներ տրամադրելով վարչական և դասավանդող անձնակազմերին, ծնողներին եւ աշակերտներին՝ վերապատրաստումների, դասընթացների, հանդիպումների, ծնողների ինքնաջակցման խմբերի ստեղծման, ծնողխորհուրդների եւ աշակերտական խորհուրդների հզորացման միջոցով, ինչպես նաև դպրոցականների շրջանում հավասարը հավասարին մեթոդաբանության կիրառման միջոցով։
Գյումրիում գործող ԲՈՒՀ-ի և միջին մասնագիտական հաստատությունների հետ աշխատանքի արդյունքում ստեղծվել է համագաղափարակիր ուսանողների խումբ, ովքեր տարաբնույթ արշավների, միջոցառումների միջոցով տարածում են ներառական մտածելակերպը։
Աշխատանքներ են իրականացվում նաև երեխաների ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրող սոցիալական կենտրոնների հետ։
Հիմնական պարտականությունները՝
- Ծրագրի թիրախ դպրոցներում և մանկապարտեզներում վարել և համակարգել հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ինքնաջակցման խմբերը՝ խորհրդատվություն տրամադրելով ծնողներին հաշմանդամություն ունեցող երեխաներին առանչվող հարցերի վերաբերյալ և աջակցելով ինքնաջակցման խմբերի կայացմանը և անկախ գործունեությանը։
- Ծրագրի թիրախ դպրոցների և մանկապարտեզների աշխատակազմերի համար/ուսուցիչներ, բազմամասնագիտական թիմի անդամներ/ իրականացնել վերապատրաստումներ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքի մեթոդներ տրամադրելով։
- Իրականացնել դասընթացներ ծրագրի համագաղափարակիրների համար՝ զգայունացնելու վերջիններիս հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների հանդեպ։
- Իրականացնել դասընթացներ և խորհրդատվություն տրամադրել ծրագրի թիրախ մյուս կառույցներում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատանքի մեթոդների վերաբերյալ։
- Աջակցել ծրագրային թիմին հաշմանդամություն ունեցող երեխաների ներառման ռազմավարություն մշակելիս,
- Իրականացնել այլ առաջադրանքներ, որոնք առնչվում են ընդհանուր ծրագրի իրականացմանը
Պահանջվող որակավորում՝
- Բարձրագույն կրթություն՝ հատուկ մանկավարժի կամ հարակից մասնագիտության բակալավրի կամ մագիստրոսի աստիճան,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ,
- Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ դասընթացավարի որակավորումը կդիտվի որպես առավելություն։
Պահանջվող հմտություններ՝
- Դասընթացներ վարելու և ֆասիլիտացիայի հմտություններ,
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
- Սթրեսակայունություն, համբերատարություն և բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
- Անձնական պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն,
- համակարգչից օգտվելու կարողություն / Word, Excel/,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն։
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ։
Դիմելու գործընթաց՝
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետները՝ լրացնելով այս դիմումի ձևը՝ կցելով նաև ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ։
Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող և նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (093) 83 23 66 հեռախոսահամարին: