Ամսաթիվ: Հունիս 14, 2024
- «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ սոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:
- 2021թ․ հունիսից «Հայկական Կարիտաս»-ը իրականացնում է «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց՝ Հայաստանի հյուսիսային շրջանում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար» եռամյա ծրագիրը՝ Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքներում։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է 340 ընտանիքների համար և 4 համայնքապատկան կառույցներում արևային համակարգերի տեղադրումներ, 190 ընտանիքների տներում ջերմամեկուսացման միջոցառումներ, կրթական և մասնագիտական միջոցառումներ և այլն։
- Վերը նշված ծրագրի շրջանակներում «Հայկական Կարիտաս»-ը այս փուլում հայտարարում է արևային էներգետիկ համակարգերի գնանշման հարցում՝ թերմոսիֆոն և ֆոտովոլտային համակարգերի (տե’ս պահանջվող տեխնիկական բնութագրերը Հավելված 2-ում)։ Տեղադրումները նախատեսված են Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ջաջուռ, Ոսկեհասկ, Հայկավան, Բասեն, Շիրակ, Փոքրաշեն, Կառնուտ, Առափի, Գետք, Ախուրիկ, Երազգավորս գյուղերում, Աշոցք խոշորացված համայնքի Սիզավետ, Արփենի, Սալուտ գյուղերում, ինչպես նաև՝ Ամասիա խոշորացված համայնքի Ծաղկուտ, Բերդաշեն, Արեգնադեմ, Զարիշատ, Ձորակերտ, Եղնաջուր ու Շաղիկ գյուղերում։
Գնառաջարկները պետք է ներկայացնել նախագծման, տեղադրման և երաշխիքային հետսպասարկման ծառայությունները ներառյալ։
- Բոլոր գնանշման հայտ ներկայացնողները պետք է հանձնեն իրենց առաջարկները՝ լրացնելով սույն փաստաթղթին կից ուղարկվող Հավելված 1-ը և Հավելված 2-ը։
Գնանշման վերջնաժամկետը և ներկայացման եղանակը
Բոլոր գնանշումները պետք է ներկայացվեն ներքևում նշված հասցեով ոչ ուշ քան․
Ամիս/ամսաթիվ՝ Հունիսի 25, 2024՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը
Հասցե՝ «Հայկական Կարիտաս»-ի գլխամասային գրասենյակ
ՀՀ, Շիրակի մարզ, Գյումրի 3118, Հ. Սարգսյան փ., նրբ. 3, տուն 8
(+374 312) 57201 – գրասենյակ; (+374 77) 61-69-11 (բջջային)
Կամ PDF տարբերակով՝ հետևյալ էլ-հասցեներին․ info@caritas.am և a.martyrosyan@caritas.am
- Պարզաբանումներ:
Գնանշման հարցման վերաբերյալ որևէ պարզաբանում կարիք ունեցող մատակարարները կարող են գրավոր դիմել «Հայկական Կարիտաս»-ին կամ +374 77 61 69 11 հեռախոսահամարով։
Գրավոր դիմումները կարելի է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին․ info@caritas.am և a.martyrosyan@caritas.am
Ցուցումներ մատակարարներին․
1) գնանշման համար կիրառվող լեզուն՝ հայերեն,
2) բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, առանց ԱԱՀ
3) առաջարկները պետք է ներառեն պահանջվող փաստաթղթերը,
4) առաջարկները պետք է ներկայացվեն փակ ծրարով (ոչ էլեկտրոնային տարբերակով ուղարկելու դեպքում),
5) գնանշմանը կից պետք է ուղարկել լրացված Հավելվածներ 1-ը և 2-ը։
4․ Գնանշումները կմերժվեն հետևյալ դեպքերում.
ա) թերի ներկայացում (օրինակ ՝ բացակայող փաստաթղթեր, հավելվածներ),
բ) չեն համապատասխանում պահանջվող տեխնիկական պայմաններին,
գ) ներկայացվել են հրավերի սահմանված վերջնաժամկետից հետո:
5․ «Հայկական Կարիտասի» ընդհանուր դրույթները և պայմանները
«Հայկական Կարիտաս»-ի ընդհանուր դրույթները և պայմանները կսահմանվեն գնումը պատվիրելիս և կարգավորվում են օրենսդրական կարգով։ Մատակարարվող բոլոր ապրանքատեսակները պետք է լինեն նոր և չվնասված։
6․ Գնահարցման վավերականության ժամկետը.
Գնանշումը պետք է վավեր լինի գնային առաջարկի հայտի ժամկետի ավարտից հետո առնվազն 20-30 օրվա ընթացքում։
7․ Գնահատման չափանիշներ.
Գնահարցումները կգնահատվեն ըստ գին-որակ հարաբերակցության և որպես տեխնիկապես առավել ընդունելի առաջարկ, որը կհամապատասխանի «Հայկական Կարիտաս»-ի առաքման ժամանակացույցի պահանջներին.
ա) համապատասխանությունը բնութագրերին/տեխնիկական պահանջներին,
բ) անհրաժեշտ պահին ապրանքը մատակարարելու կարողությունը,
գ) գնահարցմանը ներկայացված ապրանքի որակը,
դ) մատակարարման համար նախատեսված ժամկետները,
ե) առաջարկվող սակագները և առաջարկվող զեղչերը,
զ) առաջարկվող երաշխիքային պայմանները,
ը) նախկինում իրագործված նախագծերը (եթե կիրառելի է)։