Վայրը՝ ք. Գյումրի

Տևողությունը՝ 1 տարի (3 ամիս փորձաշրջան)

Դրույքաչափը՝ լրիվ դրույք

 

Սոցիալական աշխատողի պարտականությունները

  • Կատարել շահառուների կարիքների համալիր գնահատում, ներառյալ նախասիրությունների և հետաքրքրությունների գնահատումը։
  • Հայտնաբերել ռիսկային իրավիճակները և ձեռնարկում համապատասխան քայլեր՝ հիմնախնդիրների և ռիսկերի խորացումը կանխելու նպատակով։
  • Անհրաժեշտության դեպքում կատարել լրացուցիչ այցելություններ՝ նախապես տեղեկացնելով ծրագրի համակարգողին։
  • Իրականացնել գործողություններ և միջոցառումներ, որոնք նպաստում են շահառուի սոցիալական կապերի ամրապնդմանը և համայնքում ներառմանը (օրինակ՝ ժամանցային միջոցառումներ, պատմամշակութային այցեր, փոխօգնության խմբեր և այլն)։
  • Համագործակցել պետական և ոչ պետական կառույցների ու կազմակերպությունների հետ՝ ապահովելով շահառուին անհրաժեշտ ծառայությունների մատուցումը։
  • Ներկայացնել շահառուի շահերն ու իրավունքները, հարկ եղած դեպքում՝ ձեռնարկել քայլեր դրանց պաշտպանության և վերականգնման ուղղությամբ։
  • Կատարել միջնորդական աշխատանքներ շահառուի և համապատասխան կառույցների միջև։
  • Արագ արձագանքել շահառուի սոցիալական խնդիրներին՝ գտնելով հնարավոր լուծումներ։
  • Ժամանակին կատարել տնային այցելություններ՝ ըստ ծրագրի համակարգողի կողմից սահմանված գրաֆիկի։
  • Կատարել ամսական այցելություններ շահառուների բնակարաններ։
  • Կատարել գրառումներ շահառուի անհատական գործում։
  • Վարել փաստաթղթավորում՝ հանձնելով անհրաժեշտ փաստաթղթերը ծրագրի ղեկավարին կամ համակարգողին։
  • Լրացնել առաջարկությունների համար նախատեսված ցուցակները և ներկայացնում ղեկավարությանը։
  • Պարբերաբար կազմել և ներկայացնել տեղեկատվական գրառումներ և հաշվետվություններ՝ ըստ ղեկավարության պահանջի։
  • Պատշաճ կերպով ներկայացնել «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն տարբեր պետական և ոչ պետական կառույցներում՝ բարձր պահելով կազմակերպության վարկանիշը։
  • Մասնակցել կազմակերպության կողմից անցկացվող ժողովներին, դասընթացներին և ընդհանուր թիմային աշխատանքին։
  • Աջակցել աշխատակազմին ծրագրի իրականացման ընթացքում։
  • Պատրաստ է անհրաժեշտության դեպքում ցուցաբերել ցանկացած տեսակի օժանդակություն շահառուին։

 

Պահանջվող որակավորում և հմտություններ՝

  • Բարձրագույն կրթություն,
  • Տարեցների հետ աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
  • Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և նախաձեռնողականություն,
  • Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն:

 

Դիմելու ընթացակարգ

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետները՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով՝ hr@caritas.am  և m.karapetyan@caritas.am  էլ. հասցեներին մինչև 2025թ հունիսի 6-ը՝ վերնագրում նշելով՝ «Սոց աշխատող»:

Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: