«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում սոցիալական աշխատողի ք. Արտաշատում:
Աշխատանքի նպատակը՝ կազմակերպել և իրականացնել սոցիալական աշխատանք կենտրոնի շահառուների հետ։
Տարածաշրջան՝ Արարատի մարզ, ք․ Արտաշատ
Տևողություն՝ 10 ամիս՝ հնարավոր երկարացմամբ (3 ամիս փորձաշրջան)
Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 2, 2021
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:
2009թ.-ից սկսած՝ Հայկական Կարիտասն իրականացնում է ընտանեկան աջակցություն դժվարին պայմաններում ապրող երեխաներին եւ նրանց ընտանիքներին «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի 5 կենտրոններում: «Փոքրիկ Իշխան» կենտրոնների գործունեության շնորհիվ Հայկական Կարիտասը ձգտում է հասնել դժվարին իրավիճակներում հայտնված 10-18 տարեկան երեխաների եւ երիտասարդների սոցիալական ինտեգրմանը՝ տրամադրելով սոցիալական եւ հոգեբանական ծառայություններ, առողջ ապրելակերպի եւ կրթական դասընթացներ, ինչպես նաեւ կյանքի հմտություններ եւ նյութական աջակցություն:
Աշխատանքային պարտականություններ․
- Դեպքի վարում, որը ներառում է
- Դժվարին իրավիճակներում հայտնված խոցելի շահառուների հայտնաբերում,
- Կատարել տնայցեր,
- Անցկացնել կարիքի գնահատում և կազմել միջամտության պլան՝ ըստ շահառուի կարիքների,
- Կատարել միջմտության պլանով սահմանված գործողությունները,
- Անցկացնել անհատական սոցիալական աշխատանք և խորհրդատվություն շահառուի հետ,
- Աշխատանք շահառուի սոցիալական միջավայրի հետ,
- Ապահովել շահառուների իրավունքների/շահերի պաշտպանություն,
- Կազմել դեպքի վարման համար անհրաժեշտ փաստաթղթավորումը,
- Պահպանել շահառուների անձնական տվյալների վերաբերյալ գաղտնիություն,
- Կատարել համապատասխան ուղղորդումներ դեպի այլ կառույցներ,
- Կազմել տեղեկատվական հիմնական բազա և յուրաքանչյուր շահառուի և իր ընտանիքի մասին ընթացիկ տեղեկատվություն պահել:
- Խմբակների կազմում, գրաֆիկի մշակում և աշխատանքի ընթացի մշտադիտարկում:
- Կազմել և կենտրոնի համակարգողին ներկայացնել կենտրոնի սոցիալական, մշակութային և ժամանցային միջոցառումների տարեկան պլանը /ըստ կենտրոնների/:
- Մասնակցել կենտրոնի մասնագիտական թիմի շաբաթական ժողովներին և քննարկումներին:
- Կազմակերպել/մասնակցել համատեղ դեպքերի քննարկումներին այլ կառույցների հետ:
- Կազմել կատարված աշխատանքի ամենամսյա, վեցամսյա, տարեկան և փուլային հաշվետվություններ և ներկայացնել Կենտրոնի համակարգողին:
- Մասնագիտական շարունակական կրթությունը ապահովելու համար մասնակցել կլոր սեղան քննարկումների, գիտաժողովների, մասնագիտական վերապատրաստման դասընթացների, սուպերվիզիաների:
- Կատարել տրամաբանական հենքով նախատեսված ծրագրային ցուցանիշերի մոնիթորինգ և գնահատում՝ ըստ նախատեսված ժամանակացույցի:
- Փակված դեպքերի շարունակական վերահսկողության կազմակերպում:
- Վարվող դեպքերի վերագնահատում:
- Կատարել Ծրագրի և անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարությունները՝ կապված Կենտրոնի ընդհանուր գործունեության հետ:
Պահանջվող որակավորում և հմտություններ.
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Խոցելի շահառուների հետ սոցիալական աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
- Կրթություն, երեխաների և տարեցների պաշտպանության ոլորտներում ՀՀ օրենսդրության իմացություն:
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
- Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
- Ստրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով n.galstyan@caritas.am և e.poghosyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2021թ․ մարտի 2-ը՝ վերնագրում նշելով՝ «Ք. Արտաշատ, սոցաշխատող»։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (077) 00 83 14 հեռախոսահամարին: