Կազմակերպությունը «Հայկական Կարիտաս» ԲՀԿ
Ծրագիրը EA28/2024
«Կառուցենք կամուրջներ. Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայության բարձրացում»
Ծրագրի տևողությունը 01.10.2024 – 30.09.2025
Վայրը Հայկական Կարիտասի Վանաձորի «Փոքրիկ իշխան» կենտրոն
Պաշտոնը Դեպքի վարող / սոցիալական աշխատող NEXUS
Աշխատաժամանակը 50% զբաղվածությամբ (10.02.2025-30.09.2025, երկու ամիս երկարաձգման հնարավորությամբ)
Անմիջական ղեկավարը Ծրագրի համակարգող NEXUS
Դիմումների ընդունման վերջնաժամկետ 02.02.2025
Դիմումների ընդունման հասցեներ hr@caritas.am, v.gasparyan@caritas.am
Ընդհանուր պարտականությունները՝ Իրականացնել «Կառուցենք կամուրջներ. Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում» ծրագրի դեպքի վարողի պարտականությունները
1. Հիմնական պարտականություններ
Իրականացնել հումանիտար աջակցության և կայուն կեսնամիջոցների խթանմանն ուղղված գործողություններ՝ համաձայն Ծրագրի Գործողությունների պլանի և ժամանակացույցի, Ծրագրի ղեկավարի և NEXUS համակարգողի համակարգմամբ։
Մասնակցել ծրագրային փաստաթղթերի՝ ստանդարտ օպերացիոն ընթացակարգերի (ՍՕԸ), ռազմավարությունների, հայեցակարգերի և անհրաժեշտ այլ փաստաթղթերի նախագծման և իրականացման աշխատանքներին։
Սերտորեն համագործակցել մարզային և համայնքային սոցիալական ստորաբաժանումների հետ` դեպքերի ուղղորդումը դեպի Ծրագրի հումանիտար աջակցության և կայուն կեսնամիջոցների խթանմանն ուղղված բաղադրիչներ ապահովելու նպատակով։
Կարիքները գնահատելու նպատակով անցկացնել հարցազրույցներ՝ դիմումի լրացում, ըստ սահմնաված ձևաթղթերի, անձնական փաստաթղթերի հավաքագրում և բազայի ստեղծում:
Իրականացնել տնայցեր, հարցազրույցներ, կարիքի երկրոդային գնահատում՝ նույնականացնելու խոցելի դեպքերը։
Հետամուտ լինել դեպքի քննարկման և հաստատման համար, կազմակերպել ընտրված դեպքերի փաստաթղթավորում:
Իրականացնել ընտրված շահառուների դեպքերի վարում և մշտադիտարկում՝ ըստ մշակված ստանդարտ օպերացիոն ընթացակարգերի։
Մասնակցել աջակցության տրամադրման գործընթացին (գնումներ, փատաթղթավորում)՝ ըստ Հայկական Կարիտասի գնումների կազմակերպման և այլ համապատասխան ընթացակարգերի:
Աջակցել ծրագրի անձնակազմին ծրագրի իրականացման տարբեր փուլերում:
Ծ/Ղ-ին ներկայացնել ամսական կատարված աշխատանքների հաշվետվություններ:
Ծրագրի գործողություններն իրականացնել Ծրագրի NEXUS համակարգողի համակագրմամբ, PTPSS համակարգողի և դեպքի վարողների հետ համագործակցությամբ՝ ապահովելու համար դեպքերի ուղղորդում Ծրագրի բաղադրիչների միջև։
Հավաքագրել և դասակարգել (ֆայլավորում) շահառու ընտրված դեպքերի տվյալները, փաստաթղթերը, վարել տվյալների բազան։
Անշեղորեն հետևել և ծրագրային թիմի շրջանում քաջալերել հետևողականությունը` հետևելու Հայկական Կարիտասի ներքին կարգավորումներին՝ ներառյալ, Ներքին կանոնակարգը, ՀԿ Էթիկայի կանոնակարգը, ՀԿ Վարվեցողության կանոնները, Երեխաների և խոցելի չափահաս անձանց պաշտպանության և անվտանգության ապահովման քաղաքականությունը, ՀԿ Բողոքարկման գործընթաց, ՀԿ Շրջակա միջավայրի էթիկան:
Մասնակցել ըստ անհրաժեշտության փորձի փոխանակման այցերին՝ ծրագրի իրականացումը կատարելագործելու նպատակով:
Մասնակցել Հայկական Կարիտասի Կողմից կազմակերպվող՝ կարողությունների հզորացման դասընթացներին և այլ միջոցառումներին:
Համաձայնությամբ կատարել Ծրագրի ղեկավարի և գործադիր տնօրենի կողմից պահանջված այլ պարտականություններ, եթե դրանք ընդգրկված չեն սույն աշխատանքի նկարագրի մեջ:
2. Պահանջվող որակավորումներ
Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի, հոգեբանության և/կամ այլ հարակից ոլորտներում:
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ որպես դեպքի վարող / սոցիալական աշխատող:
Տեղահանված և/կամ խոցելի անձանց/ընտանիքների հետ աշխատանքային փորձ:
Ժամանակի կառավարման, աշխատանքային առաջնահերթությունների դասակարգման հմտություններ, բազմաֆունկցիոնալ արդյունավետ աշխատանքի ունակություն:
Անհատներին ուղղորդելու, մոտիվացնելու ունակություններ` նրանց ինտեգրումը խթանելու նպատակով:
Հայերենով ազատ և անգլերենով` լավ հաղորդակցման հմտություններ:
Համակարգչային գիտելիքներ. MS Office-ի տիրապետում (MS Word, Excel և PowerPoint):
3. Ընտրության չափորոշիչներ
Ծրագրի Nexus դեպքի վարողի / սոցիալական աշխատողի ընտրությունը կկատարվի վերոնշյալ պայմանների համաձայն` Հայկական Կարիտասի «Ապահով հավաքագրման քաղաքականության» ընթացակարգի հիման վրա:
4. Փոխհատուցում
Ծրագրի Nexus դեպքի վարող / սոցիալական աշխատողն աշխատելու է աշխատանքային պայմանագրով՝ ամսական աշխատավարձի վճարումներով:
5. Դիմելու կարգը և վերջնաժամկետը
Բոլոր շահագրգիռ թեկնածուները կարող են ներկայացնել իրենց ինքնակենսագրությունն ու ուղեկցող նամակը հետևյալ էլ.փոստերով` hr@caritas.am ; v.gasparyan@caritas.am, նամակի վերնագրում նշելով` «Դիմում ծրագրի Nexus դեպքի վարողի / սոցիալական աշխատողի պաշտոնի համար»:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը` 02.02.2025:
Հայկական Կարիտասը շնորհակալություն է հայտնում բոլոր հետաքրքրված դիմորդներին և միևնույն ժամանակ տեղեկացնում, որ հարցազրույցի համար կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ: