«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը ք. Վանաձորի «Տարեցների տնային խնամք» ծրագրում աշխատանքի է հրավիրում սոցխնամողի:
Տարածաշրջան՝ Լոռու մարզ, ք․ Վանաձոր
Տևողություն՝ 10 ամիս՝ հնարավոր երկարացմամբ (3 ամիս փորձաշրջան)
Զբաղվածություն՝ 40 ժամ
Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 2, 2021
Ընդհանուր նպատակը՝ Ստանձնել պատասխանատվություն «Տարեցների տնային խնամք» ծրագրի շահառու սոցիալական խնամքի մատուցման համար:
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:
2009թ.-ից սկսած՝ Հայկական Կարիտասն իրականացնում է ընտանեկան աջակցություն դժվարին պայմաններում ապրող երեխաներին եւ նրանց ընտանիքներին «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի 5 կենտրոններում: «Փոքրիկ Իշխան» կենտրոնների գործունեության շնորհիվ Հայկական Կարիտասը ձգտում է հասնել դժվարին իրավիճակներում հայտնված 10-18 տարեկան երեխաների եւ երիտասարդների սոցիալական ինտեգրմանը՝ տրամադրելով սոցիալական եւ հոգեբանական ծառայություններ, առողջ ապրելակերպի եւ կրթական դասընթացներ, ինչպես նաեւ կյանքի հմտություններ եւ նյութական աջակցություն:
Հիմնական պարտականություններ՝
- Ժամանակին կատարել տնային այցելություններ ըստ համակարգողի/սոցիալական աշխատողի կողմից ներկայացրած գրաֆիկի,
- Անհրաժեշտության դեպքում շահառուի վիճակից ելնելով կատարել նաև լրացուցիչ այցեր՝ տեղեկացնելով այդ մասին ծրագրի ղեկավարին,
- Հավաքագրել շահառուների առաջարկները՝ ներկայացնելով դրանք ծրագրի համակարգողին/սոցիալական աշխատողին կամ ծրագրի ղեկավարին
- Շահառուներին մատուցել անհրաժեշտ աջակցություն
- հետևել շահառուի տան մաքրությանը և հարդարմանը
- շահառուի անձնական հիգիենային
- անհրաժեշտության դեպքում լողացնել շահառուին
- ապահովել լվացքի ծառայություն
- սնունդ պատրաստել և կերակրել կարիք ունեցող շահառուներին
- կատարել գնումներ/մուծումներ
- մտերմիկ զրուցել, ընկերակցել, հնարավորության դեպքում տալ խորհուրդներ
- այլ ծառայություններ՝ ըստ անհրաժեշտության
- Աշխատանքային գործուներության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել համակարգողին/սոցիալական աշխատողին,
- Մասնակցել կազմակերպության կողմից անցկացվող ժողովներին և դասընթացներին,
- Տեղեկացված լինել և կիրառել Հայկական Կարիտասի կանոնակարգերը, ընթացակարգերը, քաղաքականությունները,
- Կատարել ծրագրի ղեկավարի հրահանգով կամ կարգադրություններով աշխատանքի բնույթի հետ կապված այլ պարտականություններ
Անհրաժեշտ որակավորումներ
- Մասնագիտական կրթություն,
- Տարեցների հետ աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
- Տարեցների պաշտպանության ոլորտում ՀՀ օրենսդրության իմացություն,
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
- Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով e.poghosyan@caritas.am և f.sargsyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2021թ․ մարտի 2-ը՝ վերնագրում նշելով՝ «Վանաձորի «Տարեցների տնային խնամք» ծրագրի սոցխնամող»։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (077) 00 83 14 հեռախոսահամարին: