«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Կանանց և երեխաների ռեսուրս կենտրոն Վարդենիսում» ծրագրի սոց աշխատողի պաշտոնի համար
Վայրը՝ ք. Վարդենիս
Տևողությունը՝ 12 ամիս՝ 3 ամիս փորձաշրջանով
Զբաղվածությունը՝ շաբաթական 20 ժամ (50% ներգրավվածություն)
Աշխատանքի սկիզբը՝ 01․03․2026թ․
Դիմելու վերջնաժամկետը՝ 10․02․2026թ․
Ներածություն՝
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ․-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:
«Հայկական Կարիտաս»-ը կրկին մեկնարկում է «Կանանց և երեխաների ռեսուրս կենտրոն Վարդենիսում» ծրագիրը, որի նպատակն է խթանել կանանց և երեխաների հոգեսոցիալական բարեկեցությունը, ամրապնդել համայնքային դիմակայունությունը, ինչպես նաև նպաստել կանանց սոցիալ-տնտեսական հզորացմանը՝ հոգեսոցիալական աջակցության, կրթական, բնապահպանական և կարողությունների զարգացման գործողությունների միջոցով։
Աշխատանքի նկարագրություն՝
Ծրագրի շրջանակում իրականացնել շահառուների (կանայք, երեխաներ և ընտանիքներ) կարիքների գնահատում և սոցիալական ուղեկցում՝ տրամադրելով մասնագիտական աջակցություն, մասնակցելով ծրագրային գործողությունների կազմակերպման և իրականացման, ինչպես նաև ծրագրային պլանավորման, հաշվետվության և ոլորտային համագործակցության գործընթացներին։
Աշխատանքային պարտականություններ՝
- Իրականացնել ծրագրի թիրախ շահառուների (կանայք, երեխաներ և ընտանիքներ) նույնականացում, ինչպես նաև կարիքների նախնական և շարունակական գնահատում,
- Կազմակերպել և իրականացնել շահառուների սոցիալական ուղեկցում՝ ըստ ծրագրի նպատակների,
- Համագործակցել ծրագրի թիմի անդամների և տեղական գործընկերների հետ՝ ապահովելով շահառուների ակտիվ ներգրավվածությունը,
- Մասնակցել շահառուների ընտրության գործընթացներին՝ պահպանելով թափանցիկության, հավասարության և երեխայի պաշտպանության սկզբունքները,
- Մասնակցել համայնքային միջոցառումների, ուսուցումների և իրազեկման գործողությունների կազմակերպմանն ու իրականացմանը,
- Վարել շահառուների հետ կապված անհրաժեշտ փաստաթղթավորումը, տվյալների հավաքագրումը և ծրագրային հաշվետվությունների պատրաստումը՝ ըստ սահմանված ձևաչափերի,
- Մասնակցել ծրագրի գործողությունների պլանավորման, մոնիթորինգի և գնահատման գործընթացներին,
- Մասնակցել ոլորտային հանդիպումներին, կարողությունների զարգացման դասընթացներին և կազմակերպության կողմից նախաձեռնվող միջոցառումներին,
- Ապահովել երեխայի պաշտպանության և շահառուների անվտանգության սկզբունքների պահպանումը ծրագրի բոլոր փուլերում,
- Կատարել ծրագրի ղեկավարի կողմից հանձնարարված այլ պարտականություններ, որոնք բխում են ծրագրի նպատակներից և շահերից։
Պահանջվող որակավորում և հմտություններ՝
- Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի կամ հարակից ոլորտում (բակալավր կամ մագիստրոս),
- Առնվազն 2–3 տարվա աշխատանքային փորձ սոցիալական աշխատանքի կամ համայնքահեն ծրագրերի իրականացման ոլորտում,
- Խոցելի խմբերի, մասնավորապես երեխաների և կանանց հետ աշխատանքի փորձ,
- Սոցիալական գնահատման, փաստաթղթավորման և հաշվետվությունների պատրաստման հմտություններ,
- Թիմում աշխատելու և միջմասնագիտական համագործակցության կարողություն,
- Բարձր պատասխանատվության զգացում, նախաձեռնողականություն և կազմակերպվածություն,
- Ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն,
- Համակարգչից օգտվելու կարողություն / Word, Excel/։
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն (անգլերեն կամ ռուսերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն):
Դիմելու կարգը՝
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետները՝ ինքնակենսագրություն և մոտիվացիոն նամակ ուղարկելով՝ info@caritas.am և m.minasyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2026թ․ փետրվարի 10-ը՝ վերնագրում նշելով՝ «Սոց աշխատող»:
Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող և նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: