Տևողություն՝ 11 ամիս (3 ամիս փորձաշրջան)
Զբաղվածություն՝ լրիվ դրույք
Դիմելու վերջնաժամկետը՝ ապրիլի 10, 2021թ․
Աշխատանքի նպատակը՝ իրականացնել սոցիալական աշխատանք «Կեցության և կենսապահովման պայմանների բարելավում հակամարտությունից տուժած բնակչությանը Հայաստանում» ծրագրի սոցիալական աշխատողի պարտականությունները Գեղարքունիքի մարզում:
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:
«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում 7 ռազմավարական ուղղությամբ՝ երեխաների սոցիալական պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, տարեցների սոցիալական ներառում և խնամք, համայնքային զարգացում, միգրացիա և ինտեգրում, աղետների ռիսկի նվազեցում և արձագանք արտակարգ իրավիճակներին և կազմակերպական զարգացում։
Ընթացիկ ծրագրի նպատակն է աջակցել հակամարտության արդյունքում Արցախից Հայաստան տեղահանված, ինչպես նաև Հայաստանում բնակվող և հակամարտությունից տուժած ընտանիքներին՝ բարելավելու իրենց կեցության և կենսապահովման պայմանները։ Ծրագիրն իրականացվելու է Շիրակի և Գեղարքունիքի մարզերում՝ հնարավոր հետագա ընդլայնմամբ։
Աշխատանքային պարտականություններ․
- Արցախյան պատերազմի արդյունքում Արցախից տեղահանված ընտանիքների, հյուրընկալող, ինչպես նաև պատերազմից տուժած ընտանիքների կարիքների գնահատում տնայցերի միջոցով՝ ծրագրի թիրախ համայնքներում,
- Միջամտության պլանի կազմում և սահմանված գործողությունների իրականացում՝ ըստ շահառուի կարիքների՝ ներառելով կեցության և կենսապահովման բարելավմանն ուղղված միջոցառումներ,
- Անհատական սոցիալական աշխատանքի, խորհրդատվության և ուղղորդումների իրականացում,
- Աշխատանք շահառուի սոցիալական միջավայրի հետ՝ վերջինիս բարելավման, շահառուի համար առավել նպաստավոր պայմանների ստեղծման համար,
- Շահառուների իրավունքների/շահերի պաշտպանություն,
- Համագործակցություն, համատեղ տնայցերի իրականացում ծրագրի ինժեների, կենսապահովման պայմանների բարելավման մասնագետի, վերահսկման և գնահատման պատասխանատուի և ծրագրի համակարգողի հետ,
- Շահառուների և ծրագրային թիմի հետ համագործակցությամբ կեցության և կենսապահովման բարելավմանն ուղղված ծրագրի մշակում և իրականացում,
- Դեպքի վարման համար անհրաժեշտ փաստաթղթավորման կազմում և շահառուների անձնական տվյալների վերաբերյալ գաղտնիության պահպանում,
- Շահառուների տվյալների մուտքագրում համապատասխան էլեկտրոնային բազա և յուրաքանչյուր շահառուի և իր ընտանիքի մասին ընթացիկ տեղեկատվության և իրականացվող գործողությունների թարմացում,
- Մասնակցություն ծրագրային թիմի շաբաթական, ամսական, կիսամյակային ժողովներին, հանդիպում-քննարկումներին և պլանավորման գործողություններին,
- Համագործակցություն այլ շահակիր կառույցների հետ,
- Կատարված աշխատանքի ամենամսյա, վեցամսյա, տարեկան և փուլային հաշվետվությունների կազմում և հաշվետվությունների ներկայացում ծրագրի համակարգողին։
Պահանջվող որակավորում և հմտություններ.
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Սոցիալական աշխատանքի առնվազն 2 տարվա փորձ,
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
- Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
- Սթրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն։
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով e.poghosyan@caritas.am և ch.mkhitaryan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2021թ․ ապրիլի 10-ը՝ վերնագրում նշելով՝ «Սոցաշխատող Գեղարքունիքի մարզում»։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (077) 00 83 14 հեռախոսահամարին: