«Հայկական Կարիտաս»-ի Գավառի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնում աշխատանքի է հրասվիրվում սոցիալական աշխատող: Ցանկացողները CV (հայերենով կամ անգլերենով) կարող են ուղարկել a.martyrosyan@cararm.am եւ caritas@caritas.am էլ. հասցեին մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 14-ը ժամը 17։00 կամ ներկայացնել CV Գավառի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոն Արծրունի Եղբայրներ 45 հասցեյով։ Կարդալ ավելին… >>
«Հայկական Կարիտաս»-ի Գավառի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնում աշխատանքի է հրասվիրվում սոցիալական աշխատող: Ցանկացողները CV (հայերենով կամ անգլերենով) կարող են ուղարկել a.martyrosyan@cararm.am եւ caritas@caritas.am էլ. հասցեին մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 14-ը ժամը 17։00 կամ ներկայացնել CV Գավառի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոն Արծրունի Եղբայրներ 45 հասցեյով։
Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Սոցիալական աշխատողը իրականացնում է հետեւյալ հիմնական աշխատանքային պարտականությունները.
- Իրականացնել տնայցեր եւ հետազոտություններ երեխաների սոցիալական տարածքներում
- Խորհրդատվություն տրամադրել շահառուներին եւ ուղեկցել այլ իրավասու մասնագետների մոտ` հետագա օգնությունը ստանալու համար
- Կազմել շահառուներ ընդհանրացված տեղեկատվական բազա
- Բացել եւ հետեւել շահառուների անհատական սոցիալական քարտերին, ինչպես նաեւ յուրաքանչյուր շահառուի մասին ընթացիկ տեղեկատվություն պահել
- Հարցազրույցներ վարել շահառուների հետ` ապահովելով հետադարձ կապը եւ պարզելով շահառուների կարծիքը ծրագրի մասին
- Պատրաստել շահառուների սոցիալ-կրթական եւ միջոցառումների ամենամսյա պլանը
- Հետեւել մշակութային, ժամանցային եւ հասարակական միջոցառումների արդյունավետ անցկացմանը
- Պատրաստել եւ Կենտրոնի համակարգողին ներկայացնել ամսական հաշվետվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ
- Մասնակցել սոցիալական աշխատանքի վերաբերյալ «Հայկական Կարիտաս»-ի կողմից կազմակերպվող դասընթացներին