Կազմակերպությունը՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ
Ծրագրի անվանումը՝ «Հումանիտար օգնության տրամադրում Արտաշատում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց»
Պաշտոնը՝ Սոցիալական աշխատող՝ 0.5 դրույք
Վայրը՝ Արտաշատ
Մեկնարկը՝ 2024 թ. հոկտեմբերի 7
Տևողությունը՝ 11 ամիս
Դիմելու վերջնաժամկետը՝ 2024 թ. հոկտեմբերի 4
- Ծրագրի ղեկավարի, համակարգողի և վարորդի հետ միասին ընտրել ծրագրի շահառուներին ՏԻՄ-ի կողմից տրամադրված ցուցակներից
- Կատարել տնայցեր, իրականացնել կարիքի գնահատում ըստ ծրագրային պահանջների,
- Իրականացնել դեպքի կառավարում՝ նպաստելով շահառուների ինտեգրմանը
- Մասնակցել և հետևել սննդի, հիգիենիկ փաթեթների բաշխման գործընթացին ծրագրային նպատակներին, պահանջներին և ՀԿ Ռազմավարությանը համապատասխան
- Իրականացնել անդորագրերի բաշխում ըստ անհրաժեշտության ՝ երաշխավորելով դրանց համապատասխանությունը ծրագրային նպատակներին, պահանջներին և ՀԿ Ռազմավարությանը,
- Ներկայացնել ծրագրային ամենամսյա հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ ըստ ծրագրի պահանջների
- Մասնակցել ծրագրի պլանավորման, գնահատման, ամփոփման հանդիպումներին, անձնակազմի համար անցկացվող վերապատրաստումներին,
- Հետևել կազմակերպության կողմից հաստատված փաստաթղթային ընթացակարգերին,
- Խստորեն հետևել և պահպանել «Հայկական Կարիտասի» ներքին կանոնակարգով, քաղաքականություններով, ուղեցույցերով և այլ փաստաթղթերով սահմանված գործողությունները և ընթացակարգերը,
- Կատարել աշխատանքային այլ պարտականություններ` ըստ պահանջի,
- Վերոնշյալ բոլոր գործառույթներն իրականացնել ՀՀ պետական օրենսդրությանը, ՀԿ ռազմավարությանը, ՀԿ «Վարվեցողության կանոններ»-ին և ՀԿ «Երեխաների և խոցելի տարեցների պաշտպանության և անվտանգության ապահովման քաղաքականությանը» համապատասխան:
Անհրաժեշտ որակավորումը
- Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ մասնագիտական որակավորում
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- Գործունեության ոլորտին առնչվող հիմնական օրենսդրական ակտերի իմացություն,
- Ռիսկերը գնահատելու, դրանք կանխարգելելու, առաջացած աշխատանքային խնդիրներն ընկալելու և համապատասխան լուծումներ տալու կարողություն,
- Արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման կարողություն,
- Նախաձեռնողականություն և ճկունություն ցուցաբերելու կարողություն,
- Աշխատանքը պլանավորելու, կազմակերպելու և վերահսկելու հմտություն,
- Ժամանակի կառավարում,
- Արդյունավետ հաղորդակցման և ներկայացման հմտություններ,
- Ինքնատիրապետում և սթրեսակայունություն,
- Միջանձնային շփման հմտություն, գործընկերների հետ արդյունավետ աշխատանքային հարաբերություններ կառուցելու ունակություն,
- Շահառուների կարիքների բացահայտման հմտություն,
- Հայերենի գերազանց իմացություն։
Դիմելու ընթացակարգը
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով info@caritas.am և t.tarakhchyan@caritas.am էլեկտրոնային հասցեներին՝ վերնագրում նշելով «Հումանիտար օգնություն Արտաշատում» ծրագիր, սոցիալական աշխատող։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: