Գնանշման Հրավեր N IEQE23-10

Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք Գյումրի, Հ․ Սարգսյան փ․, նրբ․ 3․ տ․8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։ Պայմանագիրը կնքվում է ծառայության ինքնարժեքով, հաղթող հյուրանոցը սույն ծառայության համար ազատվում է ավելացված արժեքի հարկից։

 

Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։

Հայտերի բացումից հետո 1 օրվա ընթացքում շտկումներ կարելի է կատարել բոլոր տվյալներում բացի գնառաջարկից։

Գնանշման մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել գնառաջարկ և կազմակերպության տվյալներ (Հավելված 1) ինչպես նաև հայտարությունում նշված ճաշացանկին համարժեք ճաշացանկ

 

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել a.hamalbashyan@caritas.am և s.minasyan@caritas.am   հասցեներին մինչև Ապրիլի 7-ը ժամը 11։00-ն՝ վերնագրում նշելով «Հյուրանոցային ծառայություն IEQE23-10»

Ծառայության մատուցման ժամանակահատված 

Մայիս 9-11 (44 անձ)

Մայիս 17-18 (30 անձ)

Հուլիս 7-12 (8 անձ)

Հուլիսի  7-9 (16 անձ)

Հուլիսի 10-12 (12 անձ)

 

Վճարումը կկատարվի ծառայության մատուցումից հետո 5 օրյա ժամկետում ըստ ծառայության մատուղման ակտի։ Հյուրանոցային ծառայության ընտրության արձանագրությունը կուղարկվի բոլոր հայտ ներկայացնողներին մինչև ապրիլի 10-ը։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Անի Համալբաշյանին

Հեռախոս՝  +374 93832366

Էլ. Փոստ՝ a.hamalbashyan@caritas.am

 

IEQE23-10 _Գնառաջարկ_Հավելված 1