Ծրագրի սկիզբը` 2016 թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչ այսօր

Շահառուների թիվը՝ 2016 – 163 մարդ 73 ընտանիք

Թիրախ խումբ` ուղղորդված կամավոր վերադարձածներ Նիդերլանդներից, Ավստրիայից և Դանիայից

Վայրը՝ ՀՀ ողջ տարածք

Նպատակը` Նիդերլանդներից, Ավստրիայից և Դանիայից կամավոր վերադարձածներին օժանդակել Հայաստանում վերաինտեգրման հարցում:

Խնդիրները`

  1. Տրամադրել սոցիալական օժանդակություն
  2. Տան վարձ
  3. Կոմունալ ծառայությունների վարձ
  4. Կենցաղային տեխնիկա եւ կահույք
  5. Շինարարական նյութեր
  6. Հագուստ եւ սնունդ եւ այլն
  7. Բժշկական հետազոտություններ, վիրահատություններ եւ դեղամիջոցներով այլն
  8. Տրամադրել փոքր բիզնես հիմնելու դրամաշնորհներ

Գործունեությունը`

Ծրագրի գործունեությունը ներառում է, բայց չի սահմանափակվում հետեւյալ քայլերով.

  • Կապեր հաստատել եւ հանդիպել Նիդերլանդներից, Ավստրիայից և Դանիայից Հայաստան վերադարձողների հետ
  • Գնահատել կարիքները եւ ըստ անհրաժեշտության տրամադրել սոցիալական խորհրդատվություն
  • Աջակցել վերադարձողներին լուծելու իրենց ժամանակավոր բնակության խնդիրները
  • Տրամադրել բժշկական, սոցիալական, հոգեբանական եւ իրավաբանական աջակցություն
  • Տրամադրել մասնագիտական ուսուցումների եւ վերապատրաստումների հնարավորություններ
  • Աջակցել վերադարձողներին աշխատանքի որոնման հարցում
  • Աջակցել վերադարձողներին սեփական փոքր բիզնես հիմնելու հարցում

Ֆինանսավորող Գործընկերներ` Փախստականների Նիդերլանդական խորհուրդ, Ավստրիական Կարիտասը և Դանիական խորհուրդ փախստականների համար

Բյուջե` ըստ վարադարձողների քանակի

Ծրագրի ղեկավար` Մովսես Հակոբյան