Հունիսի 13, 2024թ․
- «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետությունում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանություն և խնամք, համայնքային զարգացում, միգրացիա և ինտեգրում, աղետների ռիսկի կառավարում:
- 2024թ․ մարտից Հայկական Կարիտասն իրականացնում է «Արագ արձագանքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց» ծրագիրը, որի նպատակն է բավարարել տեղահանված ընտանիքների առաջնային կարիքները:
- Տեղահանված ընտանիքների առաջնային կարիքները հոգալու համար Ծրագրի շրջանակում հայտարարվում է խանութների ցանցերի/մատակարարների ընտրության մրցույթ Գյումրի քաղաքում։
Ընտրված խանութներից ընտանիքները ձեռք են բերելու առաջնային անհրաժեշտության սննդամթերք, հիգիենայի և կենցաղային պարագաներ, հագուստ՝ վաուչերային համակարգի միջոցով։
Ընտրված մատակարարները պատասխանատու կլինեն հետևյալի համար.
- սննդամթերքի, առաջին անհրաժեշտության հիգիենայի և կենցաղային պարագաների լայն տեսականու և քանակի առկայություն,
- թարմ, որակյալ և փաթեթավորված ապրանքների առկայություն՝ սննդամթերքի մատակարարման ստանդարտներին համապատասխան,
- վաուչերային եղանակով գնումների իրականացման համագործակցության փորձ,
- գնումների անխափան և անվտանգ գործընթացի կազմակերպում։
Համապատասխանության չափանիշներ
Ընտրված մատակարարները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին.
- գրանցված են և համապատասխանում են առողջության և անվտանգության կանոնակարգերին,
- ունեն վաուչերային եղանակով աշխատելու փորձ,
- խանութում առկա է սննդամթերքի, հիգիենայի և կենցաղային պարագաների լայն տեսականի և քանակ։
Գնանշման վերջնաժամկետը և ներկայացման պահանջները․
Բոլոր գնանշումները պետք է ներկայացվեն ստորև նշված հասցեով ոչ ուշ, քան 2024 թվականի հունիսի 20-ը Հայկական Կարիտասի Գյումրու գրասենյակ (հասցե՝ ք․ Գյումրի, Հ.Սարգսյան փող., 3 նրբ., տուն 8 կամ էլեկտրոնային տարբերակով՝ info@caritas.am, l.hambardzumyan@caritas.am:
Գնանշման հարցման վերաբերյալ հարցերի դեպքում մատակարարները կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093236939:
Ցուցումներ մատակարարներին․
- բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով,
- գնանշումը ներկայացնելու համար պետք է ուղարկել լրացված Հավելված 1-ը։