«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Եվրամիության վերաինտեգրման ծրագրի» հաշվետվության ներկայացման պատասխանատուի պաշտոնի համար

 

Վայրը՝ ք. Երևան
Տևողությունը՝
2 ամիս /հնարավոր երկարացմամբ 1 տարի/

Զբաղվածությունը՝ Շաբաթական 30 ժամ (75% ներգրավվածություն)

Պայմանագրի տեսակը՝ Ծառայությունների մատուցման պայմանագիր

Դիմելու վերջնաժամկետը՝ 05.02.2026 /ներառյալ/

Աշխատանքի սկիզբը՝ 10.02.2026-31.03.2026

 

Ներածություն

 

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ: «Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:

 

Ծրագրի հակիրճ նկարագրություն

 

«Եվրոմիության վերաինտեգրման ծրագրի» ֆինանսավորումը ու համակարգումը իրականացնում է Եվրոպական Frontex կազմակերպությունը, որը անմիջական պատասխանատու է Եվրոպական Շենգեն սահմանների հսկման համար՝ համագործակցությամբ տվյալ երկրի սահմանապահների։

Ծրագրով նախատեսվում է աջակցել կամավոր և ոչ կամավոր վերադարձողների վերաինտեգրմանը։

 

Աշխատանքի հակիրճ նկարագրություն

Կազմել ու ներկայացնել ծրագրի շրջանակներում կամավոր ու պարտադիր վերադարձած միգրանտների ֆինանսական հաշվետվությունները, ըստ պահանջվող ձևաթեևթիկների: Պատասխանատու է շահառուների ծախսերի ճիշտ համակարգման, փաստաթղթավորման և դոնորի պահանջներին համապատասխան ժամանակին ներկայացման համար։

 

Աշխատանքի նկարագրությունը՝

  • Կարգավորել վերադարձողների անձնական գործերի փաստաթղթերը, պահպանել ֆայլերը և ստեղծել անձնական տվյալների բազա։
  • Վերաինտեգրման ամբողջ փուլի ընդացքում թարգմանել շահառուների պատմողական ու ֆինանսական փաստաթղթերը հատուկ ձևաթերթիկների մեջ։
  • Կազմել յուրաքանչյուր շահառուի համար անհատական ֆինանսական հաշվետվություն՝ արտացոլելով ծրագրի շրջանակներում կատարված բոլոր ծախսերը և ներկայացված փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագրեր, անդորրագրեր, ստացականներ և այլն)։
  • Ստուգել շահառուներին հատկացված գումարների համապատասխանությունը հաստատված անհատական բյուջեի և ամսական արտարժույթի փոխարժեքի հետ:
  • Համեմատել ծախսված գումարը վերադարձնող երկրի կողմից նախօրոք հաստատված աջակցության գումարի չափի հետ և ապահովել, որ հաշվետվությունը ճշգրիտ արտացոլի ծախսերի մնացորդը (եթե այդպիսին կա)։
  • Ծախսերը դասակարգել ծրագրի բյուջետային հատվածներին համապատասխան (օրինակ՝ բնակարան, կրթություն, բժշկական ծառայություններ, բիզնես-նախագծեր և այլն) և համոզվել, որ դրանք համապատասխանում են Եվրոմիության վերաինտեգրման ծրագրի կանոններին ու ուղեցույցներին։
  • Վերջնական հաշվետվություն ներկայացնելուց առաջ ստուգել, որ բոլոր անհրաժեշտ ֆինանսական փաստաթղթերը (հավաքագրված վարորդ/սոց աշխատողի օգնականի կողմից) ներառված են և ճիշտ համակարգված։
  • Ապահովել, որ հաշվետվությունների բոլոր թվային տվյալները, շահառուների անձնական տեղեկությունները և ծախսերի նկարագրությունները ճշգրիտ և ամբողջական են։
  • Ամսական կտրվածքով բոլոր լրացված ֆինանսական ձևաթղթերը ամփոփել անհատական գործերի մեջ:
  • Շահառուների ավարտված գործերի ֆինանսական ու պատմողական հաշվետվությունները ներկայացնել ծրագրի ղեկավարին:
  • Ծրագրի իրականացման տարբեր փուլերում աջակցել ծրագրի մյուս անդամներին:
  • Մասնակցել Հայկական Կարիտասի կամ այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող թեմատիկ կարողությունների զարգացմանը նվիրված դասընթացներին:
  • Ժամանակին տրամադրել տեղեկատվություն, փաստաթուղթ կամ այլ հաշվետվություն գրասենյակի ֆինանսիստի, ծրագրի ղեկավարի, գլխավոր հաշվապահի ու ՀԿ գործադիր տնօրենի պահանջով:
  • Կատարել ծրագրի ղեկավարի կողմից հանձնարարված այլ պարտականություններ, որոնք բխում են ծրագրի նպատակներից և շահերից։

 

Անհրաժեշտ որակավորումները.

  • Տնտեսագիտական կրթություն,
  • հաշվապահական վերապատրաստումների առկայությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն,
  • անձնական պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն,
  • անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է,
  • համակարգչից օգտվելու կարողությունը պարտադիր է /MS Word, Excel/։

 

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Դիմելու գործընթաց՝

 

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով՝ m.hakobyan@caritas.am և hr@caritas.am էլ. հասցեներին մինչև 2026թ․-ի փետրվարի 5-ը վերնագրում նշելով՝ «Reporting specialist»:

Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող և նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: