Հովունի գյուղի սանհանգույցի վերանորոգում
Ծրագրի տեւողությունը` 16.03.2015 – 15.09.2015թ.թ.
Շահառուների թիվը ` 76
Վայրը ` Շիրակի մարզ՝ գյուղ Հովունի
Նախապատմություն`
Շիրակի մարզի Հովունի գյուղը գտնվում է մարզկենտրոնից 13կմ հեռավորության վրա՝ դեպի հյուսիս-արեւմուտք: Գյուղը տեղակայված է Ախուրյան գետի աջ ափին, ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա: Կլիման լեռնային է, ցուրտ եւ երկար ձմեռներով (վեց ամիս): Հովունի գյուղի բնակիչների նախնիները արտագաղթել են Արեւմտյան Հայաստանի Բասեն գյուղից: Խորհրդային տարիներին գյուղի բնակչությունը 1000 էր, հիմա` 605: Գյուղացիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է: Սեզոնային միգրացիան գյուղի տղամարդկանց համար եկամտի հիմնական աղբյուրն է: Կանայք ամեն տարի գյուղատնտեսական գործունեություն են ծավալում ապրիլից մինչեւ հոկտեմբեր:
Նպատակը՝
Դպրոցը կրթական կենտրոն է, որտեղ աշակերտները ձեռք են բերում գիտելիքներ եւ հմտություններ: Դա այն կենտրոնն է, որտեղ կրթվում եւ մեծանում են մեր վառ ապագայի կերտողները: Կրթությունը ճիշտ ձեւով կազմակերպելու համար, այդ կրթական հաստատություններում պետք է ստեղծվի համապատասխան կրթական միջավայր, հարմարավետ պայմաններ եւ գեղեցիկ մթնոլորտ: Դպրոցներում անվտանգ ջրի եւ սանիտարական տեխնիկայի ապահովումը առաջին քայլն է դեպի ֆիզիկապես առողջ ուսումնական միջավայր, որը նպաստում է ինչպես ուսման որակին, այնպես էլ առողջությանը: Այնուամենայնիվ, միայն տեխնիկայի տրամադրումը չի կարող կայունացնել դրանք կամ առաջացնել ցանկալի ազդեցություն: Տեխնիկական հարմարություններն ու մարդկանց համապատասխան վարքագիծն է նպաստում առողջությանը: Դպրոցներում հիգիենայի պահպանմանն ուղղված դասընթացները նպատակաուղղված են կանխելու հիվանդությունները, որոնք կապված են ջրի եւ սանիտարահիգիենիկ պայմաններից, ինչպես նաեւ նպաստել ապագա չափահաս սերնդի առողջ վարքի խթանմանը:
Խնդիրը՝ Հովունի գյուղի դպրոցի կրթական պայմանների բարելավում:
Գործունեություն`
- Դպրոցի երկու սանհանգույցների վերանորոգում
- Հին պատուհանների եւ դռների ապամոնտաժում
- Պատերի եւ հատակի սալիկապատում
- Առաստաղների վերանորոգում
- Էլեկտրական գծերի եւ ջրատարների անցկացում
- Հին լվացարանների եւ զուգարանակոնքերի փոխարինում նորերով
- Զուգարանի այլ պարագաների ապահովում
Գործընկեր` Չեխիայի Հանրապետության Դեսպանատուն
Բյուջե` 9 200 €
Ծրագրի ղեկավար` Արտաշես Մարգարյան