Ջրամատակարարման համակարգի վերանորոգում Շիրակի մարզի մի քանի բնակավայրերում

Ծրագրի տեւողությունը` 01.01.2014-31.12.2016թթ.

Շահառուների թիվը` 3010

Վայրը` ՀՀ Շիրակի մարզ

Նախապատմությունը`
Հայաստանը ունի առատ ջրային ռեսուրսներ, որոնք ընդհանուր առմամբ բավարար են երկրին խմելու, ոռոգման եւ արդյունաբերական օգտագործման համար (որոշ տարածքներում սահմանափակումներով): Անկախությունից հետո ջրի օգտագործումը կրճատվեց արդյունաբերության եւ գյուղատնտեսության կրճատման հետ միասին: Խմելու ջրի մոտավորապես 98 տոկոսը կազմում են ստորերկրյա ջրերը եւ աղբյուրները, իսկ մնացած տոկոսը` մակերեւութային ջրերը՝ հիմնականում հոսանքները: Ստորգետնյա ջրերի եւ աղբյուրների որակը սովորաբար բավարար է դրանք, որպես խմելու ջուր օգտագործելու համար՝ ընդամենը պահանջելով միայն քլորացում (ախտահանում): Սակայն այնուամենայնիվ, ավանդական ջրահեռացման համակարգերն օգտագործվում են հոսանքներից ջրի համար: Հոսանքային ջրերի մաքրման համար այնուամենայնիվ օգտագործվում են սովորական ջրամաքրման համակարգերը: Ջրային աղբյուրները շատ լավ պաշտպանված են եւ վերջին տարիներին ընթացքում գրանցվել են մանրէներով աղտոտման հազվագյուտ դեպքեր: Հիմք ընդունելով քաղաքային եւ գյուղական վայրերի ջրի պահանջարկի կանխատեսումը, ակնկալվում է, որ աղբյուրների քանակը կմնա բավարար ջրային կարիքները հոգալու համար:

Հայաստանի ջրամատակարարման ցանցերը եւ համակարգերը խոշոր հիմնանորոգման եւ վերազինման կարիք ունեն: Հայաստանում ջրամատակարարման համակարգը կառուցվել է դեռեւս խորհրդային տարիներին եւ Խորհրդային Միության փլուզումից հետո ներդրումների պակասի պատճառով բավականաչափ տուժել է: Ջրամատակարարման համակարգերը պարաստված էին թուջից և պողպատից, որոնք ժամանակի ընթացքում քայքայվել եւ դարձել են ոչ պիտանի: Խողովակաշարերի կորոզիան հանգեցրեց ջրային կորուստների՝ որոշ դեպքերում մինչեւ 90%: Սա էլ իր հերթին բերում է բաշխման համակարգերում ջրի որակի վատթարացմանը: Նման զանգվածային կորուստները նշանակում են, որ բաշխիչ գծերով ջուրը չի հասնում սպառողներին և ջրի կորուստները հանգեցնում են արտաքին միջավայրի փոփոխության:

Այս տարիների ընթացքում ներդրումների բացակայությունը, տեխնիկական սպասարկման ոչ անընդհատությունը հանգեցրեց ընդհանուր համակարգի աշխատանքի վատթարացմանը՝ չապահովելով սպառողներին համապատասխան սպասարկման մակարդակ: Ջրային կորուստները ընդհանուր կազմում են 85 տոկոս, որը ըստ Համաշխարհային Բանկի աշխարհում ջրային կորուստների ամենաբարձր տոկոսներից մեկ է համարվում: Ջրային կորուստների ավելի քան 50 տոկոսը պայմանավորված է հին խողովակների արտահոսքով, իսկ մնացած մասը՝ գողությամբ և չվճարումներով:

Նպատակը՝
«Հայկական Կարիտաս»-ը նախաձեռնել է այս ծրագիրը Շիրակի մարզի մի շարք գյուղական բնակավայրերում ապրող մարդկանց սոցիալական, սանիտարահիգիենիկ եւ կենցաղային պայմանները բարելավելու նպատակով` սանիտարահիգիենիկ, անվտանգ, հուսալի եւ կայուն ջրամատակարարում ապահովելու միջոցով: «Հայկական Կարիտաս»-ը կաշխատի նաեւ ջրամատակարարման համակարգի կառավարման համար աշխատողներին անհրաժեշտ համապատասխան հմտություններ և ունակություններ ձեռք բերելու վրա:

Հայաստանում ցածր եկամուտ ունեցող համայնքներում ջրամատակարարման ցանցերի ստեղծումն ու օպտիմալացումը մարդկանց կյանքի որակի բարձրացման համար շատ կարեւոր է: Կայուն ջրամատակարարման համակարգ ունենալը համայնքների պահպանման եւ երկարաժամկետ զարգացման համար հանդիսանում է անհրաժեշտ նախապայման:

Շիրակի մարղի երեք գյուղերից մոտ 3010 մարդ օգտվել են տարբեր ծրագրերից, որոնք ֆինանսավորվել են «Գերմանական Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության կողմից՝ «Շիրակի մարզի գյուղերի ջրամատակարարման համակարգի վերականգնում 2014-2016թթ.» ծրագրի շրջանակներում:

Խնդիրները՝
Ցողամարգ, Կրաշեն եւ Անուշավան գյուղերի կարիքները բավարարելու համար ապահովել երկարաժամկետ, անվտանգ եւ հուսալի ջրամատակարարում:

Գործունեությունը՝
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են հետեւյալ գործողությունները՝

2016թ-ի մայիսի կեսերին համայնքի ներկայացուցիչները «Հայկական Կարիտաս»-ի գրասենյակ հրավիրվեցին ընդհանուր ժողովի, որտեղ տեղեկացվեցին Ռենովաբիսի կողմից «Հայկական Կարիտաս»-ի նախագծի հաստատման մասին:

Հաջորդ քայլը դա համայնքներում հանդիպման օրերի ամրագրումն էր, որպեսզի քննարկվի նախագծի տեխնիկական հարցերը եւ իրագործելիությունը, անհրաժեշը ռեսուրսներով եւ ներդրումներով ապահովվածությունը: Ինչպես նաեւ այդ հանդիպումների նպատակն էր ստեղծել փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման եւ վստահության մթնոլորտ եւ գործընկերների մեջ զարգացնել «համայնքը որպես սոցիալական կառուցվածք» հասկացությունը: Այս հանդիպումների ժամանակ բացահայտվեցին համայնքի այն անդամները, որոնք իրավասու են ապագա գործողությունների համար: Այս աշխատանքները ավարտելուց հետո, նախագծի աշխատակազմը՝ հաշվի առնելով կատարված աշխատանքներըի ծավալը, որը պետք է կատարվեր կարճ ժամանակահատվածում, ղեկավարների համաձայնությամբ հայտարարեցին մրցույթ /տենդեր/ տեղական լիցենզավորված շինարարական ընկերությունների միջեւ նախագծով ներկայացված աշխատանքների իրականացման համար: Մրցույթային հանձնաժողովը հայտ ներկայացրած երեք կազմակերպություններից ընտրեց մեկին: Մեկ շաբաթվա ընթացքում կողմերի կողմից ստորագրվեցին պայմանագրերը եւ կատարվեց առաջին փոխանցումը 70 տոկոսի չափով, որպեսզի կապալառու կազմակերպությունները կարողանան յուրաքանչյուր ծրագրի համար ձեռք բերել անհրաժեշտ շինարարական նյութերը եւ սինթետիկ խողովակները: Այնուհետեւ նյութական ռեսուրսները տեղափոխվեցին գյուղեր, եւ շինարարները համայնքների հետ միասին միաժամանակ երեք գյուղերում մեկնարկեցին (հուլիս ամսին) աշխատանքները:

Գործընկերները՝ Ռենովաբիս Գերմանիա

Բյուջեն` 250 000 €

Ծրագրի ղեկավարը` Արտաշես Մարգարյան