Մարզային արշավ ընդդեմ անօրինական միգրացիայի եւ թրաֆիքինգի

Ծրագրի տեւողությունը` 01.12.2014-30.11.2015թթ.

Շահառուների թիվը` 2147

Թիրախ խումբ` աշակերտներ, ուսուցիչներ, համայնքային բնակիչներ

Վայրը` Շիրակի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզեր

Նպատակը՝
Բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը միգրացիայի եւ մարդկանց շահագործման վերաբերյալ:

Խնդիրները՝

  1. Գործընկեր 3 մարզային ՀԿ-ների միջոցով անցկացնել կանոնավոր միգրացիայի եւ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ դասընթացներ եւ իրազեկման արշավներ ՀՀ Շիրակի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում գտնվող ուսումնական հաստատություններում եւ համայնքներում:
  2. Հզորացնել գործընկեր ՀԿ-ների կարողությունները:

Գործունեությունը՝
Ծրագրի նպատակներին հասնելու համար ծրագրի սկզբում 3 մարզային ՀԿ-ների միջոցով անցկացնել հետազոտություն` պարզելու մարզաբնակներին հետաքրքրող խնդիրների շրջանակը: Թիրախ մարզերի բնակիչների թեմատիկ հետաքրքրությունները պարզելուց հետո կազմվել է դասընթացի մոդուլը եւ ընտրված մարզային ՀԿ-ների դասընթացավարների միջոցով անցկացնել դասընթացներ, մրցույթներ եւ խաղեր արհեստագործական ուսումնարանների, քոլեջների եւ այլ ուսումնական հաստատությունների ուսանողների, ինչպես նաեւ համայնքանբնակ շրջանառու միգրանտների հետ: Բացի այդ գործել է խորհրդատվական գիծ, որը պատասխանել է միգրացիայի եւ թրաֆիքինգի վերաբերյալ քաղաքացիներին հետաքրքրող հարցադրումներին:
Ծրագրի երկրորդ խնդրին հասնելու նպատակով գործընկեր ՀԿ-ներին տրամադրել է անհրաժեշտ գույք եւ այլ նյութական ռեսուրսներ, ինչպես նաեւ գործընկեր ՀԿ ներկայացուցիչների համար կազմակերպել է վերապատրաստման դասընթացներ:

Անդամակցությունը՝
«Հայկական Կարիտաս»-ն անդամակցում է COATNET-ին (Քրիստոնեական կազմակերպությունն ընդդեմ կանանց վաճառքի) կազմակերպությանը, ինչպես նաեւ Եվրամիջերկրյածովյան հակաթրաֆիքինգի ցանցի անդամ է: Այն նաեւ անդամակցում է ՀՀ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբին, ինչպես նաեւ ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է:

Գործընկերները` Կարիտաս Ֆրանսիա, Կարիտաս Իսպանիա 

Բյուջե` 55 140 €

Ծրագրի ղեկավար` Մովսես Հակոբյան

Համակարգող` Գոհար Երանյան