Ծրագիր Արտաշատում շահույթ չհետապնդող (ոչ առևտրային) սոցիալական բնակարանային ապահովման ծրագրիր, ՀՀ

Կապալային աշխատանքներ Արտաշատ համայնքում տեղակայված շենքի վերակառուցման աշխատանքներ

Պատվիրատու կազմակերպություն Հայկական Կարիտաս Կաթոլիկ օգնության ծառայությունների հետ համատեղ

Երկիր Հայաստանի Հանրապետություն

Ծանուցման տեսակը Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր

Ներկայացման ամսաթիվ 3 նոյեմբեր, 2025թ

Փակման ամսաթիվ 1 դեկտեմբեր, 2025թ․, ժամը 12։00

 

Ազգային բաց մրցույթի շրջանակներում «Հայկական Կարտիասը» հայտարարում է Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր ընկերությունների ընտրության նպատակով, որոնք գնահատման փուլից հետո կհրավիրվեն ներկայացնելու իրենց առաջարկները շենքի վերակառուցման շինարարական աշխատանքների համար ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքում գտնվող ոչ առևտրային սոցիալական բնակելի շենքի հետ կապված։

 

Կապալային աշխատանքներն իրականացվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Հայկական Կարիտաս»-ի և «Կաթոլիկ օգնության ծառայությունների» (CRS) կողմից համատեղ իրականացվող Հայաստանում ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ապահովել, որ հնարավորինս ավելի շատ տեղահանված անձինք, փախստականներ և տեղացի հայեր ունենան Հայաստանում կայուն և մատչելի բնակարաններում բնակվելու հնարավորություն։

 

Նախաորակավորման մրցույթի մանրամասն փաստաթուղթը և կից ձևերը կարող եք գտնել ստորև նշված հղումներում։

Նախաորակավորման հայտերի ընդունման փաստաթղթերի հայերեն փաթեթ