«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը ք. Գավառի «Տարեցների տնային խնամք» ծրագրում աշխատանքի է հրավիրում հոգեբանի:
Տարածաշրջան՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ
Տևողություն՝ 10 ամիս՝ հնարավոր երկարացմամբ (3 ամիս փորձաշրջան)
Զբաղվածություն՝ 10 ժամ շաբաթական
Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 2, 2021
Ընդհանուր նպատակը՝ Ստանձնել պատասխանատվություն «Տարեցների տնային խնամք» ծրագրի շահառու տարեցների հոգեբանական ծառայությունների մատուցման համար: Անցկացնել անհատական, խմբային թերապիաներ, նպաստել նրանց խնդիրների լուծմանը հնարավորության սահմաններում։
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:
2009թ.-ից սկսած՝ Հայկական Կարիտասն իրականացնում է ընտանեկան աջակցություն դժվարին պայմաններում ապրող երեխաներին եւ նրանց ընտանիքներին «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի 5 կենտրոններում: «Փոքրիկ Իշխան» կենտրոնների գործունեության շնորհիվ Հայկական Կարիտասը ձգտում է հասնել դժվարին իրավիճակներում հայտնված 10-18 տարեկան երեխաների եւ երիտասարդների սոցիալական ինտեգրմանը՝ տրամադրելով սոցիալական եւ հոգեբանական ծառայություններ, առողջ ապրելակերպի եւ կրթական դասընթացներ, ինչպես նաեւ կյանքի հմտություններ եւ նյութական աջակցություն:
Հիմնական պարտականությունները՝
- Իր իրավասության շրջանակներում խորհրդատվություն և աջակցություն (անհատական, խմբային) տրամադրել շահառուներին:
- Մշակել անհատական, խմբային հոգեբանական աշխատանքային ծրագրի բաղադրիչները և սահմանել ժամկետներ:
- Ըստ անհրաժեշտության իրականացնել տնայցեր, ինչպես նաև՝ ելնելով շահառուի կարիքներից՝ այցեր կատարել համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, անհրաժեշտության դեպքում՝ սոցիալական աշխատողի հետ համատեղ:
- Կատարել ամենամսյա աշխատանքային պլանավորում և ներկայացնել ծրագրի համակարգողին: Մշակել շահառուների համար անհրաժեշտ հոգեբանական միջոցառումների ամենամսյա պլանը:
- Պատրաստել և ծրագրի համակարգողին ներկայացնել ամսական և տարեկան հաշվետվություններ իրականացված աշխատանքների վերաբերյալ՝ ապահովելով ծառայության փաստաթղթաշրջանառության և հաշվետվողականության պահանջները։
- Բացել շահառուների անհատական հոգեբանական դեպքեր և հետևել անհատական հոգեբանական դեպքերի վարման գործընթացին: Իրավասության շրջանակներում լրացնել հոգեբանական, ծրագրային ձևաթղթերը, յուրաքանչյուր շահառուի մասին ընթացիկ տեղեկատվություն պահել։
- Աջակցել շահառուների ժամանցային ապահովման ծրագրերի, մշակութային և զբաղվածություն ապահովող այլ միջոցառումների իարկանացմանը։
- Անցկացնել պարբերական զրույցներ շահառուների հետ, հասկանալու նրանց մտահոգությունները, կարիքները։
- Պարբերաբար մասնակցել ծրագրային խմբակներին, անցկացնել քննարկումներ և հոգեբանական խորհրդատվություն, աջակցել ըստ անհրաժեշտության:
- Համագործակցել ծրագրային մյուս աշխատակիցների՝ բուժքույրերի, սոցիալական խնամողների և համակարգողի հետ՝ շահառուների դեպքերի արդյունավետ և համաչափ վարման նպատակով։
- Աջակցել փոփոխվող շահառուների ընտրության գործընթացին։
- Հարցազրույցներ վարել շահառուների հետ` ապահովելով հետադարձ կապ:
- Աջակցել շահառուների հաամր մշակութային, ժամանցային և հասարակական միջոցառումների արդյունավետ անցկացմանը։
- Համագործակցել պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ՝ ներկայացնելով շահառուի շահերը:
- Շարունակաբար աջակցել ծրագրի կողմից առաջարկվող ծառայությունների որակի բարելավմանը և անհրաժեշտության կամ հնարավորության դեպքում մասնակցել ծառայության սոցիալական քաղաքականության մշակման գործընթացներին:
- Մասնակցել հոգեբանական աշխատանքի վերաբերյալ կազմակերպության կողմից կազմակերպվող դասընթացներին:
- Կատարել Ծրագրի Ղեկավարի հրահանգով կամ կարգադրություններով իր վրա դրված այլ պարտականություններ՝ կապված Ծրագրի ընդհանուր գործունեության հետ:
- Մասնակցել «Հայկական Կարիտասի» կողմից առաջարկվող դասընթացներին, վերապատարստումներին, համաժողովներին:
- Մասնակցել ծրագրի գույքի պահպանման ու օգտագործման աշխատանքերին։
- Կատարել աշխատանքային անհրաժեշտությունից բխող նմանատիպ այլ պարտականություններ` ըստ ղեկավարի հանձնարարականների:
- Վերոնշյալ բոլոր գործառույթներն իրականացնել ՀՀ պետական օրենսդրությանը, ՀԿ ռազմավարությանը, ՀԿ «Վարվեցողության և էթիկայի կանոններին» և ՀԿ «Անվտանգության և պաշտպանության քաղաքականությանը» համապատասխան:
Անհրաժեշտ որակավորումներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Տարեցների հետ անցակցրած հոգեբանական աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
- Տարեցների պաշտպանության ոլորտում ՀՀ օրենսդրության իմացություն,
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
- Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
- Ստրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով e.poghosyan@caritas.am և a.yeghiazaryan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2021թ․ մարտի 2-ը՝ վերնագրում նշելով՝ «Գավառի «Տարեցների տնային խնամք» ծր. հոգեբան»։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (077) 00 83 14 հեռախոսահամարին: