«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Սաբինե շուրջօրյա խնամք և աջակցություն դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին» ծրագրում հոգեբանի թափուր հաստիքի համար:
Վայրը՝ ք. Վանաձոր
Զբաղվածությունը՝ քառորդ դրույք, 25%
Տևողությունը՝ 1 տարի, երկարաձգման հնարավորությամբ (1 ամիս փորձաշրջան)
Դիմելու վերջնաժամկետ՝ փետրվար 18, 2025թ․
Հիմնական պարտականություն
Իրականացնել դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ծնողների հոգեբանական աջակցություն, մասնավորապես ՝
- հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն ծրագրի շահառուներին
- շահառուների անհատական, խմբային հոգեբանական աշխատանքային ծրագրի բաղադրիչների մշակում և ժամկետների սահմանում,
- տնայցեր՝ պլանավորված և ըստ կարիքի,
- այցեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ պլանավորված և ըստ կարիքի,
- ամսական և կիսամյակային աշխատանքային պլանավորում և ներկայացում ծրագրի ղեկավարին:
- ամսական, կիսամյակային, տարեկան հաշվետվությունների ծառայության փաստաթղթաշրջանառության և հաշվետվողականության պահանջներին համապատասխան պատրաստում և ներկայացում ծրագրի ղեկավարին,
- երեխաների անհատական հոգեբանական դեպքերի վարում,
- իրավասության շրջանակներում հոգեբանական, ծրագրային ձևաթղթերի լրացում, յուրաքանչյուր շահառուի մասին ընթացիկ տեղեկատվության պահպանում,
- քննարկումներ և հոգեբանական խորհրդատվություն ծրագրի անձնակազմի համար,
- համագործակցություն ծրագրային մյուս աշխատակիցների հետ՝ շահառուների դեպքերի արդյունավետ և համաչափ վարման նպատակով,
- մասնակցություն փոփոխվող շահառուների ընտրության և գնահատման գործընթացին,
- համագործակցություն պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ,
- շարունակական աջակցութոյւն ծրագրի կողմից առաջարկվող ծառայությունների որակի բարելավմանը /անհրաժեշտության և/կամ հնարավորության դեպքում մասնակցություն ծրագրի հետ առնչվող քաղաքականության մշակման գործընթացներին/,
- մասնակցություն «Հայկական Կարիտասի» կողմից առաջարկվող և/կամ այլ դասընթացներին, վերապատարստումներին, համաժողովներին,
- մասնակցություն ծրագրային փաթեթի և ծրագրային այլ փաստաթղթերի մշակմանը,
- ծրագրի ընդհանուր գործունեության հետ առնչվող ծրագրի ղեկավարի հրահանգով կամ կարգադրություններով իր վրա դրված այլ պարտականություններ,
Վերոնշյալ բոլոր գործառույթներն իրականացնել ՀՀ պետական օրենսդրությանը, ՀԿ ռազմավարությանը, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ «Վարվեցողության և էթիկայի կանոններին» և «Հայկական Կարիտաս» ԲՀԿ «Անվտանգության և պաշտպանության քաղաքականությանը» համապատասխան:
Պահանջվող որակավորում և հմտություններ.
- հոգեբանի բարձրագույն մասնագիտական կրթություն,
- հոգեբանի աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ /առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հետ հոգեբանական աշխատանքի փորձը կդիտարկվի առավելություն/,
- թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
- անձնական պատասխանատվության բարձր զգացում,
- սթրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
- ռիսկերը գնահատելու, դրանք կանխարգելելու, առաջացած աշխատանքային խնդիրներն ընկալելու, ստեղծված իրավիճակներում կողմնորոշվելու և իր իրավասության շրջանակներում արդյունավետ որոշումներ կայացնելու կարողություն,
- գործունեության ոլորտին առնչվող հիմնական օրենսդրական ակտերի իմացություն,
- համակարգչային բազային գիտելիքներ,
- հայերենի գերազանց իմացություն /անգլերենի իմացությունը կդիտարկվի առավելություն/
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու ընթացակարգ
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետները՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով՝ t.simonyan@caritas.am և/կամ hr@caritas.am էլ. հասցեներին մինչև 2025թ․ փետրվարի 18-ը, ժ. 16:30-ը՝ վերնագրում նշելով՝ ․հոգեբան:
Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (0312) 57201, (091) 913816 հեռախոսահամարներով: