«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը Տաշիր քաղաքի  «Փոքրիկ իշխան» Հայ Կաթողիկե սոցիալական կենտրոնում  աշխատանքի է հրավիրում հոգեբանի:

Աշխատանքի նպատակը՝ կազմակերպել և իրականացնել հոգեբանական աշխատանք կենտրոնի շահառու երեխաների և նրանց ընտանիքների հետ։

Վայրը՝ ք. Տաշիր «Փոքրիկ Իշխան» Հայ Կաթողիկե սոցիալական կենտրոն երեխաների համար

Զբաղվածությունը՝ 0․5 դրույքաչափ

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:

2009թ.-ից սկսած՝ Հայկական Կարիտասն իրականացնում է ընտանեկան աջակցություն դժվարին պայմաններում ապրող երեխաներին եւ նրանց ընտանիքներին «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի 5 կենտրոններում: «Փոքրիկ Իշխան» կենտրոնների գործունեության շնորհիվ Հայկական Կարիտասը ձգտում է հասնել դժվարին իրավիճակներում հայտնված 10-18 տարեկան երեխաների եւ երիտասարդների սոցիալական ինտեգրմանը՝ տրամադրելով սոցիալական եւ հոգեբանական ծառայություններ, առողջ ապրելակերպի եւ կրթական դասընթացներ, ինչպես նաեւ կյանքի հմտություններ եւ նյութական աջակցություն:

Աշխատանքային պարտականություններ․

  • Տրամադրել հոգեբանական խորհրդատվություն և աջակցութուն շահառուներին,
  • Կազմել անհատական հոգեբանական քարտեր յուրաքանչյուր շահառուի համար և նրանց մասին ընթացիկ տեղեկատվություն պահել, հետևել շահառուների անհատական հոգեբանական դեպքերի վարման գործընթացին,
  • Ըստ անհրաժեշտության իրականացնել տնայցեր, դպրոցայցեր սոցիալական աշխատողի հետ համատեղ,
  • Անցկացնել զրույցներ շահառուների հետ՝ պարզելու նրանց հուզող հարցերը, նախասիրությունները և ներկայացնել կենտրոնի սոցիալական աշխատողին՝ հնարավորության դեպքում համապատասխան մարմիններին դիմելու համար,
  • Անցկացնել քննարկումներ և հոգեբանական խորհրդատվություն, անհատական և խմբային աշխատանքներ շահառուների հետ,
  • Համագործակցել խմբակների ղեկավարների և սոցիալական աշխատողի հետ՝ շահառուներին ընդհանուր զարգացման և մասնագիտական խմբակներում ընդգրկելու համար,
  • Պատրաստել ամսական/շաբաթական աշխատանքային պլանավորում և ներկայացնել կենտրոնի համակարգողին, ինչպես նաև՝ ներկայացնել շահառուների սոցիալ-հոգեբանական միջոցառումների ամենամսյա պլանը,
  • Պատրաստել և կենտրոնի համակարգողին ներկայացնել ամսական և տարեկան հաշվետվություններ իրականացված աշխատանքների վերաբերյալ,
  • Ստանձնել պատասխանատվություն և մասնակցություն կենտրոնի շաhառուների համար մշակութային, ժամանցային և հասարակական միջոցառումների, ամառային ճամբարի, էքսկուրսիաների իրականացման համար,
  • Մասնակցել փոփոխվող շահառուների ընտրության գործընթացին,
  • Մասնակցել հոգեբանական աշխատանքի վերաբերյալ կազմակերպության կողմից կազմակերպվող դասընթացներին և ոլորտային հանդիպումենրին:

 

Պահանջվող որակավորում և հմտություններ.

 

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Երեխաների և ընտանիքների հետ հոգեբանի աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
  • Կրթություն և երեխաների պաշտպանության ոլորտներում ՀՀ օրենսդրության իմացություն:
  • Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
  • Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
  • Ստրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու  հմտություն,
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (Microsoft Office փաթեթ),
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը հավասար պայմանների պարագայում կդիտարկվի որպես առավելություն:

 

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

Դիմելու գործընթաց

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով h.sargsyan@caritas.am և n.aghasaryan@caritas.am  էլ. հասցեներին մինչև 2023թ․ փետրվարի 3-ը՝ վերնագրում նշելով՝ «Տաշիրի «Փոքրիկ Իշխան» – հոգեբան»։

Ինքնակենսագրականը և հետաքրքրության նամակը կարող եք նաև  ներկայացնել Տաշիրի «Փոքրիկ Իշխան» կենտրոն՝ ք. Տաշիր, Նաիրի 12 հասցեով:

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել աշխատանքային ժամերին (+312) 5 72 01 հեռախոսահամարին: