Ծրագրի տևողությունը` Նոյեմբերի 1, 2020 -ապրիլ 31, 2021
Ծրագրի իրականացման վայրը` ք. Գյումրի, Շիրակի մարզ
Շահառուներ` Զոհված զինվորների ընտանիքներ
Ծրագրի նպատակը` Սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում պատերազմի ժամանակ զոհված ընտանիքներին Շիրակի մարզում:
Ծրագրի նկարագրություն` Պատերազմի հետևանքով առաջ են գալիս մի շարք տնտեսական, սոցիալական և հոգեբանական խնդիրներ, որոնք կարիք ունեն լուծման: Տնտեսական խնդիրների բավարարումը ավելի հեշտ է, քանի որ անհրաժեշտ պարենի տրամադրմամբ կարելի է լուծել այդ հարցը: Իսկ սոցիալական և հոգեբանական խնդիրներն առավել երկարաժամկետ միջամտության կարիք ունեն:
Այս պիլոտային ծրագրի ընթացքում Հայկական Կարիտասի հոգեբանները և սոցիալական աշխատողները կվերապատրաստվեն՝ աշխատելու ճգնաժամային իրավիճակում: Շիրակի մարզի 20 զոհվածների ընտանիքներ կստանան անհրաժեշտ սոցիալ-հոգեբանական աջակցությունը: Միևնույն ժամանակ կմշակվի առավել մեծ ծրագիր՝ Շիրակի մարզում բոլոր զոհվածների ընտանիքներին ներգրավելու նպատակով:
Գործընկերներ` Անհատական նվիրատվություններ
Բյուջեն` €20.000
Ծրագրի ղեկավար` Տիգրանուհի Հակոբյան