Կազմակերպությունը՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ

Ծրագրի անվանումը՝ «Հումանիտար օգնության տրամադրում Արտաշատում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց»

Պաշտոնը՝ Ծրագրի հոգեբան՝ 0.25 դրույք

Վայրը՝  Արտաշատ

Մեկնարկը՝  2024 թ. հոկտեմբերի 7

Տևողությունը՝  11 ամիս

Դիմելու վերջնաժամկետը՝  2024 թ. հոկտեմբերի 4

 

  • Կատարել տնայցեր ըստ ծրագրային պահանջների
  • Իրականացնել սոցիալ-հոգեբանական աջակցության հանդիպումներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ՝ ապահովելով համապատասխանությունը ծրագրային նպատակներին, պահանջներին և ՀԿ Ռազմավարությանը,
  • Իրականացնել անհատական հոգեբանական հանդիպումներ Արցախից բռնի տեղահանվածների հետ՝ երաշխավորելով դրանց համապատասխանությունը ծրագրային նպատակներին, պահանջներին և ՀԿ Ռազմավարությանը,
  • Մասնակցել ծրագրի պլանավորման, գնահատման, ամփոփման հանդիպումներին, անձնակազմի համար իրականացվող վերապատրաստումներին,
  • Ներկայացնել ծրագրային հաշվետվություններ` ըստ ծրագրային պայմանագրերում նշված պահանջների և/կամ «Հայկական Կարիտասի» ներքին կանոնակարգի,
  • Հետևել կազմակերպության կողմից հաստատված փաստաթղթային ընթացակարգերին,
  • Խստորեն հետևել և պահպանել «Հայկական Կարիտասի» ներքին կանոնակարգով, քաղաքականություններով, ուղեցույցերով և այլ փաստաթղթերով սահմանված գործողությունները և ընթացակարգերը,
  • Կատարել աշխատանքային այլ պարտականություններ` ըստ պահանջի,
  • Վերոնշյալ բոլոր գործառույթներն իրականացնել ՀՀ պետական օրենսդրությանը, ՀԿ ռազմավարությանը, ՀԿ «Վարվեցողության կանոններ»-ին և ՀԿ «Երեխաների և խոցելի տարեցների պաշտպանության և անվտանգության ապահովման քաղաքականությանը» համապատասխան:

Անհրաժեշտ որակավորումը

  • Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ մասնագիտական որակավորում
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Գործունեության ոլորտին առնչվող հիմնական օրենսդրական ակտերի իմացություն,
  • Ռիսկերը գնահատելու, դրանք կանխարգելելու, առաջացած աշխատանքային խնդիրներն ընկալելու և համապատասխան լուծումներ տալու կարողություն,
  • Արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման կարողություն,
  • Նախաձեռնողականություն և ճկունություն ցուցաբերելու կարողություն,
  • Աշխատանքը պլանավորելու, կազմակերպելու և վերահսկելու հմտություն,
  • Ժամանակի կառավարում,
  • Արդյունավետ հաղորդակցման և ներկայացման հմտություններ,
  • Ինքնատիրապետում և սթրեսակայունություն,
  • Միջանձնային շփման հմտություն, գործընկերների հետ արդյունավետ աշխատանքային հարաբերություններ կառուցելու ունակություն,
  • Շահառուների կարիքների բացահայտման հմտություն,
  • Հայերենի գերազանց իմացություն։

 

Դիմելու ընթացակարգ

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով info@caritas.am և  t.tarakhchyan@caritas.am էլեկտրոնային հասցեներին՝ վերնագրում նշելով «Հումանիտար օգնություն Արտաշատում» ծրագիր, հոգեբան

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: