Կազմակերպությունը՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ
Ծրագրի անվանումը՝ «Հումանիտար օգնության տրամադրում Արտաշատում` Լեռնային Ղարաբաղից տեղահանված տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց»
Պաշտոնը՝ Ծրագրի բուժքույր՝ 0.5 դրույք և 0.75 դրույք
Վայրը՝ Արտաշատ
Մեկնարկը՝ 2024 թ. հոկտեմբերի 7
Տևողությունը՝ 11 ամիս
Դիմելու վերջնաժամկետը՝ 2024 թ. հոկտեմբերի 4
Պարտականությունները
- Մասնակցել շահառուների ընտրության գործընթացին
- Գնահատել նոր ընտրված շահառուների կարիքները
- Տրամադրել առողջապահական խորհրդատվություն
- Զննել շահառուներին և կատարել համապատասխան գրառումներ հատուկ գրանցամատյանում
- Տրամադրել առաջին անհրաժեշտության դեղորայք
- Կատարել ուղղորդումներ այլ բժշկական հաստատություններ
- Տրամադրել հիգիենիկ խնամք և աջակցություն
- Վարել շահառուի սոցիալ–բժշկական անձնական գործ
- Վարել և մշտապես թարմացված պահել շահառուների տվյալների բազան
- Կատարել գրանցումներ և պատրաստել հաշվետվություն կատարված աշխատանքների, շահառուի կարիքների վերաբերյալ
- Անցկացնել խորհրդատվություն առողջապահական թեմաների/առողջ սննդակարգի, անձնական հիգիենայի կանոնների պահպանման, հիվանդությունների կանխարգելման, ծերաբանության և ծերաբուժության վերաբերյալ
- Անցկացնել ֆիզիոթերապևտիկ վարժություններ շահառուների հետ
- Մասնակցել կազմակերպության և այլ շահագրգիռ կառույցների կողմից կազմակերպվող և անցկացվող ժողովներին և դասընթացներին
- Տեղեկացված լինել և կիրառել Հայկական Կարիտասի կանոնակարգերը, ընթացակարգերը, քաղաքականությունները
- Կատարել ծրագրի ղեկավարի հրահանգով կամ կարգադրություններով աշխատանքի բնույթի հետ կապված այլ պարտականություններ
Անհրաժեշտ որակավորումը
- Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ մասնագիտական որակավորում և Շարունակական մասնագիրական զարգացման /ՇՄԶ/ հավաստագրի առկայություն,
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- Գործունեության ոլորտին առնչվող հիմնական օրենսդրական ակտերի իմացություն,
- Ռիսկերը գնահատելու, դրանք կանխարգելելու, առաջացած աշխատանքային խնդիրներն ընկալելու և համապատասխան լուծումներ տալու կարողություն,
- Արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման կարողություն,
- Նախաձեռնողականություն և ճկունություն ցուցաբերելու կարողություն,
- Աշխատանքը պլանավորելու, կազմակերպելու և վերահսկելու հմտություն,
- Ժամանակի կառավարում,
- Արդյունավետ հաղորդակցման և ներկայացման հմտություններ,
- Ինքնատիրապետում և սթրեսակայունություն,
- Միջանձնային շփման հմտություն, գործընկերների հետ արդյունավետ աշխատանքային հարաբերություններ կառուցելու ունակություն,
- Շահառուների կարիքների բացահայտման հմտություն,
- Հայերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն։
Դիմելու ընթացակարգ
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով info@caritas.am և t.tarakhchyan@caritas.am էլեկտրոնային հասցեներին՝ վերնագրում նշելով «Հումանիտար օգնություն Արտաշատում» ծրագիր, բուժքույր:
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: