«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը ք. Վանաձորում աշխատանքի է հրավիրում Դրամաշնորհային ծրագրերի համակարգողի

Տարածաշրջան՝ Լոռու մարզ, ք․ Վանաձոր

Տևողություն՝ 10 ամիս՝ հնարավոր երկարացմամբ (3 ամիս փորձաշրջան)

Զբաղվածություն՝ 20 ժամ

Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 2, 2021

 

Ընդհանուր նպատակը՝ Ստանձնել «Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ» պետական դրամաշնորհների շրջանակներում իրականացվող ծրագրերի գործողությունների ընթացիկ համակարգման և հաշվետվողականության պատասխանատվությունը Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում:

 

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:

2009թ.-ից սկսած՝ Հայկական Կարիտասն իրականացնում է ընտանեկան աջակցություն դժվարին պայմաններում ապրող երեխաներին եւ նրանց ընտանիքներին «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի 5 կենտրոններում: «Փոքրիկ Իշխան» կենտրոնների գործունեության շնորհիվ Հայկական Կարիտասը ձգտում է հասնել դժվարին իրավիճակներում հայտնված 10-18 տարեկան երեխաների եւ երիտասարդների սոցիալական ինտեգրմանը՝ տրամադրելով սոցիալական եւ հոգեբանական ծառայություններ, առողջ ապրելակերպի եւ կրթական դասընթացներ, ինչպես նաեւ կյանքի հմտություններ եւ նյութական աջակցություն:

 

Հիմնական պարտականություններ

  • Ղեկավարել և համակարգել նշված դրամաշնորհային ծրագրերի բոլոր գործառույթների իրականացումը Հայկական Կարիտասի համապատասխան ծրագրերի ղեկավարների հետ՝ երաշխավորելով դրանց համապատասխանությունը ՀՀ պետական օրենսդրությանը, դրամաշնորհային ծրագրերի պայմանագրային պահանջներին և ՀԿ Ռազմավարությանը։
  • Համագործակցելով ծրագրի ղեկավարի հետ՝ մշակել մանրամասն ծրագրային հաշվետվությունների փաթեթներ՝ համաձայն պայմանագրային պահանջների՝ կազմակերպելով և օգտագործելով թիմի մասնակցությունը և ներուժը։
  • Կառավարել ծրագրի ֆինանսական հոսքերը, հաստատել և վերահսկել բյուջետային ծախսերը, կատարել բյուջեի ստուգումները։
  • Վերահսկել և գնահատել իրականացվող աշխատանքը համապատասխան ծրագրերի ղեկավարների հետ միասին և ապահովել անհրաժեշտ խորհրդատվություն։
  • Համապատասխան ծրագրերի ղեկավարների հետ համատեղ մշակել ծրագրային տարեկան գործողությունների պլանը և հետևել վերջինիս իրականացմանը։
  • Պատրաստել և ներկայացնել ծրագրային բազմակողմանի վիճակագրական վերլուծություններ՝ ըստ անհրաժշտության և պահանջի։
  • ՀԿ համապատասխան մասնագետների հետ ըստ անհրաժեշտության վերանայել և/կամ մշակել ծրագրային մոնիթորինգի ձևաթղթեր, ապահովել նախնական, ընթացիկ և վերջնական մոնիթորինգ և գնահատում, իրականացնել ստացված արդյուքների վերլուծություն և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ,
  • Մասնակցել ոլորտային հանդիպումներին, կարողությունների հզորացման դասընթացներին, պետական քաղաքականության բարեփոխումների գործընթացներին։
  • Համագործակցել Հայկական Կարիտասի մյուս ծրագրերի, նույն ոլորտում գործող տեղական և միջազգային պետական և ոչ պետական կառույցների հետ՝ գործունեության/ռեսուրսների արդյունավետ օգտագործման և գործողությունների համակարգման նպատակով։
  • Հետևել և ըստ անհրաժեշտության մասնակցել ոլորտի պետական քաղաքականությունների և ռազմավարությունների մշակման գործընթացին, բարձրացնել անձնակազմի իրազեկվածությունը ոլորտում կայացվող որոշումների վերաբերյալ։

 

Անհրաժեշտ որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Ծրագրերի ղեկավարման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • Անգլերեն լեզվի գերազանց իմացություն,
  • Ծրագրերի ֆինանսական և բովանդակային ղեկավարման հմտություններ, միաժամանակ մի քանի դրամաշնորհային ծրագիր ղեկավարելու կարողություն,
  • Ծրագրային հաշվետվություններ ներկայացնելու և հավանական ռիսկերը գնահատելու, դրանք կանխարգելելու և ծրագրային գործողությունների բարելավմանն ուղղված գործողություններ մշակելու կարողություն,
  • Ծրագրային անձնակազմին աջակցություն և ուղղորդում տրամադրելու պատրաստակամություն,
  • Վերլուծական հմտություններ և խնդիրների լուծման ուղղությամբ պրոակտիվ մոտեցում ցուցաբերելու կարողություն,
  • Շահակիր կառույցների հետ համագործակցության հմտություններ,
  • «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի իմացություն,
  • ՀՀ կառավարության կողմից ընդունված, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցողանձանց խնամքի ոլորտի որոշումների և նորմատիվ այլ իրավական ակտերի իմացություն,
  • Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող խնամքի և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչների իմացություն:

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Դիմելու գործընթաց

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով e.poghosyan@caritas.am և ch.mkhitaryan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2021թ․ մարտի 2-ը՝ վերնագրում նշելով՝ «Դրամաշնորհային ծրագրերի համակարգող»։

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (077) 00 83 14 հեռախոսահամարին: