Հոկտեմբերի 28, 2024թ․
Հայկական Կարիտասը բարեսիրական հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանություն և խնամք, համայնքային զարգացում և աղետների ռիսկի կառավարում, միգրացիա, ինտեգրում և արագ արձագանքում:
2024թ․ հոկտեմբերից Հայկական Կարիտասն իրականացնում է «Կառուցենք կամուրջներ. Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայության բարձրացում» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանն ու դիմակայունության բարձրացմանը՝ ապահովելով արժանապատիվ կյանք և կայուն զարգացում։
Ծրագրի շրջանակում Երևանում և ՀՀ մարզերում այցելություններ, մոնիթորինգի այցեր իրականացնելու նպատակով նախատեսվում է գնել 4×4 ամենագնաց մեքենա, որի համար հայտարարվում է մատակարար ընկերության ընտրության մրցույթ։