Ծրագրի տևողություն: 01.12.2024- 30.11.2027

Շահառուների քանակ:

Ուղղակի շահառուներ՝ 7.205,

Անուղղակի շահառուներ 50 000

 

Թիրախ խումբ:

Պոտենցիալ և աշխատանքային միգրանտներ, նրանց ընտանիքի անդամներ, ՄՍԾ աշխատակիցներ, երիտասարդ լրագրողներ/ուսանողներ, ՀՀ տարբեր համայնքներում բնակվող ակտիվ երիտասարդներ, համայնքի բնակիչներ, ՀԿ-ներ, ոլորտին առնչվող այլ պետական ինստիտուտներ, ԶԼՄ-ներ, ՀՀ հասարակություն:

Նպատակ: 

Միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների համաձայն հզորացնել աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների ներուժը՝ խթանելով և նպաստելով նրանց իրավունքների,  շահերի պաշտպանությունը:

Խնդիրներ:

  1. Կանխարգելել աշխատանքային միգրանտների իրավունքների խախտումները՝ նպաստելով միգրանտների և նրանց ընտանիքի անդամների իրազեկվածության բարձրացմանը, շահերի պաշտպանությանը՝ բնակության և մեկնման երկրներում;
  2. Տրամադրել իրավաբանական խորհրդատվություն միգրանտներին;
  3. Նպաստել միգրանտների իրավունքների պաշտպանությանը՝ համագործակցելով միգրանտների խնդիրների լուծման ոլորտում դերակատարների և/կամ շահագրգիռ կողմերի հետ ազգային և միջազգային հարթակներում:

 

Ծրագրի գործողություններ:

  • ՀՀ համայնքներում ՀՀ աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների նախամեկնումային թրեյնինգների, հանդիպումների անցկացում և խորհրդատվության տրամադրում;
  • ՀԿ-ների ներուժի հզորացում՝ նախամեկնումային խորհրդատվություն տրամադրելու կարողությունների զարգացում;
  • Երիտասարդ լրագրողների և ուսանողների կարողությունների զարգացում;
  • 49 ՄՍԾ կենտրոնների աշխատակիցների կարողությունների զարգացում;
  • 49 ՄՍԾ կենտրոնների աշխատակիցների համար՝ միգրացիոն օրենսդրության վերաբերյալ տեսադասերի պատրաստում և տրամադրում;
  • ՀՀ հյուպատոսների համար միգրացիոն տարբեր հարցերի և օրենսդրական խնդիրների վերաբերյալ տեսադասի կազմակերպում;
  • Մեդիա-արշավների կազմակերպում՝ աշխատանքային միգրացիայի հարցերի, խնդիրների հանրայնացում;
  • Լրագրողական «Ճամպրուկ» մրցանակաբաշխության մասնակցություն, աշխատանքային միգրացիայի թեման լավագույնս լուսաբանող լրագրողի խրախուսում;
  • Համայնքներում երիտասարդ ակտիվիստների և աշխատանքային միգրանտների ներուժի հզորացում;
  • Սոց. մեդիայի միջոցով միգրանտների, նրանց ընտանիքի անդամների իրազեկվածության բարձրացում, խորհրդատվություն և ուղղորդում;
  • Մեդիա հարթակներում աշխատանքային միգրանտների խնդիրների բարձրացում, քննարկում;
  • ՌԴ-ում աշխատանքային միգրանտների իրավաբանական խորհրդատվություն;
  • Հեռախոսային Թեժ գծի միջոցով խորհրդատվություններ;
  • Կլոր սեղան-քննարկում՝ միգրացիայի ոլորտին առնչվող տարբեր խնդիրների բարձրացում, ոլորտում գործող տարբեր պետական, հասարակական և միջազգային ոլորտի դերակատարների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Տեղակայություն:  ՌԴ, Հայաստանի ողջ տարածք:

 

Ֆինանսավորող կազմակերպություն: Կարիտաս Ֆրանսիա

Բյուջե:   299 769 եվրո

Ծրագրի ղեկավար: Դավիթ Մոսոյան