Project Details
Project Description
Աուտիզմը սահմանափակում չէ․ այն աշխարհի ընկալման և դրա հետ փոխազդեցության յուրահատուկ ձև է։ Ընդունելով բազմազանությունը, խթանելով փոխըմբռնումը և ապահովելով մատչելիությունը կյանքի տարբեր ոլորտներում՝ մենք ստեղծում ենք մի հասարակություն, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է զարգանալ և արարել։
Հոլովակը նկարահանվել է Հայկական Կարիտասի «Իմ Իրավունքը։ Հաջորդ փուլ։ Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակներում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ) հետ համագործակցությամբ։
Ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից՝ Ավստրիական Զարգացման համագործակցության (ԱԶՀ) ֆինանսավորմամբ և Կարիտաս Ավստրիայի (Ինսբրուկ) կողմից։