Project Details
Project Description
2024թ․ սեպտեմբերին «Հայկական Կարիտաս»-ի կողմից մեկնարկեց սովորողի անձնական օգնականների (ՍԱՕ) փորձնական ծրագիրը՝ «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում։ Ծառայության կիրարկման նպատակն էր՝ ունենալ փաստահենք տվյալներ՝ սովորողի անձնական օգնականի ծառայության արդյունավետության, ներդրման արդյուքների և մարտահրավերների վերաբերյալ՝ գործնականում և սեփական փորձով համոզվելու, որ ՍԱՕ ծառայությունը կարող է մեծապես նպաստել ներառական կրթության համակարգի կայուն զարգացմանը։
Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է՝ Հայաստանում ներառական կրթական միջավայրի կայացման ուղղությամբ՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ-ում այդ ծառայությունից անվճար օգտվում են կարիքը ունեցող եւ միայն 15 տարին լրացած անձինք, իսկ մինչեւ 15 տարեկան շատ դպրոցահասակներ պարզապես զրկված են ծառայությունից։