Մեկ տարի առաջ «Հայաստանի Հանրա¬պետու¬թյունում 2012-2013 թվականների ընտրությունների ընթացքում Մարդու իրավունք¬ների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում Հայաստանի վեց մարզկենտրոններում հիմնվեցին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային գրասենյակները:
Մեկ տարի առաջ «Հայաստանի Հանրա¬պետու¬թյունում 2012-2013 թվականների ընտրությունների ընթացքում Մարդու իրավունք¬ների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում Հայաստանի վեց մարզկենտրոններում հիմնվեցին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային գրասենյակները: Ձեռնարկը կարևոր նշանակություն ունեցավ ոչ միայն խնդիրներով ծառացած մարզերի բնակչության համար այլ նաև մարզերում տեղակայված հասարակական կազմակերպությունների գործունեության համար:
Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպությունը` գիտակցելով Պաշտպանի աշխատակազմի տեղայնացված ծառայությունների կարևորությունը, ձեռնարկեց ակտիվ համագործակցություն Գյումրիում, Վանաձորում և Գավառում գտնվող տարածքային գրասենյակների հետ: Ի շնորհիվ համագործակցության, կազմակերպությունը կարողացավ առավել արդյունավետ կազմակերպել ծրագրերում ներգրավված տարեցների, անապահով ընտանիքների երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և բարձրացնել վերջիններիս իրազեկությունը իրավական հարցերում: Պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակի և Հայկական Կարիտասի արդյունավետ աշխատանքի շնորհիվ վերլուծվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը և անհրաժեշտ բարեփոխումների առաջարկությունները ներկացվեցին ՀՀ Ազգային Ժողովի Սոցիալական Հանձնաժողովին:
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև համագործակցությունը ամրապնդելու նպատակաով մարտի 7-ին Հայկական Կարիտասի գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կնքեցին փոխըմբռման հուշագիր` չորս տարի ժամկետով: Համաձայն հուշագրի կողմերը շարունակելու են իրենց համագործակցությունը ծրագրային տարբեր ոլորտներում` ի նպաստ հասարակության խոցելի խմբերի:
Ստորագրման հանդիսավոր պահին հաջորդեց համատեղ գործունեության հետագա ուղիների քննարկումը, որին մասնակցեցին նաև ՀՀ Պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակի համակարգող Կարապետ Պողոսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի երեխաների իրավապաշտպան Աիդա Մուրադյանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան Տաթևիկ Խաչատրյանը և «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Օֆելյա Մինասյանը: