Ծրագիրը՝ «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և որակյալ կրթության կայացմանը» 

Վայրը՝  ք․ Գյումրի

Տևողությունը՝  8 ամիս

Զբաղվածությունը՝ շաբաթական 20 ժամ

Աշխատանքի սկիզբ՝ փետրվար

Դիմելու վերջնաժամկետ՝  04.02.2024թ

 

Ծրագրի նպատակն է՝ աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումների իրականացմանը և ներառական ու որակյալ կրթական համակարգի կայացմանը։

 

Հիմնական պարտականությունները՝

  • Իրականացնել նշված ծրագրի ներառականության գաղափարախոսության տարածման եւ վերաբերմունքի փոփոխության գործընթացներ, մասնավորապես․
  • պատրաստել ներառականության հիմունքները, գաղափարախոսությունը եւ կարիքը ներկայացնող սահիկաշարեր՝ ծրագրի թիրախ դպրոցների և ցերեկային խնամքի կենտրոնների տարբեր տարիքային խմբերի աշակերտների համար;
  • իրականացնել դպրոցներում ծրագրով նախատեսված գործողություններ աշակերտական խորհուրդների մասնակցությամբ և նրանց հետ համատեղ հանդես գալ տարբեր նախաձեռնություններով;
  • անցկացնել ներառականության տարբեր թեմաներով դասընթացներ ծրագրի թիրախ դպրոցների աշակերտների համար;
  • կազմակերպել հավասարը հավասարին մեթոդաբանությամբ դասընթացներ ծրագրով նախատեսված դպրոցներում և ցերեկային խնամքի կենտրոններում;
  • կատարել դպրոցներում անցկացված հարցումների, նախա/հետթեստային հարցաշարերի մուտքագրում և վերլուծություն;
  • կազմակերպել ներառականության թեմայով բանավեճեր ծրագրի թիրախ դպրոցներում և ցերեկային կենտրոններում;
  • մասնակցել վերապատրաստման եւ կարողությունների հզորացման դասընթացների՝ ըստ անհրաժշտության եւ ցանկության;
  • մասնակցել ծրագրային գործողությունների պլանի մշակման եւ իրականացման գործընթացներին;
  • ներկայացնել գործունեության կիսամյակային հաշվետվություն;
  • պատրաստել սույն ոլորտին առնչվող վիճակագրական տվյալներ՝ ըստ անհրաժշտության եւ պահանջի;
  • մասնակցել և աջակցել ծրագրային զանազան գործողությունների և հանրային միջոցառումների իրականացմանը՝ ըստ առաջնահերթության և անհրաժեշտության։

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ՝

  • բարձրագույն կրթություն՝ մանկավարժության կամ հարակից մասնագիտությամբ
  • երեխաների հետ մանկավարժական աշխատանքի առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
  • ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ դասընթացավարի որակավորումը կդիտվի  առավելություն;
  • դասընթացներ վարելու և ֆասիլիտացիայի հմտություններ;
  • ներառականության և ներառական կրթության վերաբերյալ գիտելիքների տիրապետում;
  • բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն;
  • սթրեսակայունություն, համբերատարություն և բանակցելու կարողություն;
  • համակարգչային հմտություներ / MC office/,Excel;
  • թիմում աշխատելու հմտություններ;
  • ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն  ընտրված թեկնածուն պարտավորվում է ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Դիմելու գործընթաց

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետները՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով հետևյալ հղումով`  https://caritas.raiser.global/#/vacancies/8

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Կազմակերպության մասին

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում է 4 ռազմավարական ուղղությամբ՝ սոցիալական պաշտպանություն, համայնքի համաչափ զարգացում, միգրացիա և ինտեգրում, դիմակայունություն արտակարգ իրավիճակների նկատմամբ։