39_1Մայիսի 17-ին Տաշիրում կայացավ «Փոքրիկ իշխան» երեխաների սոցիալական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Նշենք, որ այն թվով 4-րդն է Գյումրիից, Գավառից և Վանաձորից հետո:

39_1Մայիսի 17-ին Տաշիրում կայացավ ՙՓոքրիկ իշխան՚ երեխաների սոցիալական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Նշենք, որ այն թվով 4-րդն է Գյումրիից, Գավառից և Վանաձորից հետո: Կենտրոնը հիմնադրվել է Հայկական Կարիտասի ՙԴժվարին իրավիճակներում ապրող երեխաների և նրանց ընտանիքների զարգացում՚ ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանական Կարիտասի և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու Զարգացման նախարարության կողմից: Նմանատիպ կենտրոնների ստեղծման միջոցով կազմակերպությունը նպատակ ունի բարձրացնել դժվար պայմաններում ապրող երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանվածությունը: ՙՓոքրի իշխանն՚ իր գործունեությամբ կենտրոնի 30 շահառու երեխաներին և նրանց ընտանիքներին կտրամադրի սոցիալ-հոգեբանական, իրավաբանական աջակցություններ, ինչպես նաև նյութական աջակցություն` հագուստ, գրենական պիտույքներ, հիգիենիկ պարագաներ: Կենտրոնում երեխաների համար կգործեն համակարգչային հմտությունների, խոհարարության, դիզայնի, լրագարության,կարի և սպորտի խմբակները,իսկ ծնողների համար կկազմակերպվեն համակարգչային և գրասենյակային հմտությունների, կարի, վարսավիրության, կահույքագործության մասնագիտական դասընթացները:

39_1Տաշիրում նմանատիպ կենտրոնի ստեղծումն անհրաժեշտություն էր, քանզի այն համարվում է հանրապետության ամենաաղքատ քաղաքներից մեկը: Եթե ուշադրություն դարձնենք զարգացած երկրներին, ապա կնկատենք, որ այնտեղ ամեն մի համայնք ունի նմանատիպ կենտրոն, որոնք սպասարկում են համայնքների սոցիալական խնդիրներ ունեցող երեխաներին: Կենտրոնի անվանումն էլ նպատակային է ընտրված, քանի որ այն խոսում է երեխայի ինքնատիպ զարգացվածության մասին, ինչին էլ ձգտում է ՙՓոքրիկ իշխանի՚ ամեն մի կենտրոն՚,- նշում է Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը:

ՙԴժվարին իրավիճակներում ապրող երեխաների և նրանց ընտանիքների զարգացում՚ ծրագրի ղեավար Հասմիկ Սարգսյանն էլ նկատում է, որ Տաշիրում ՙՓոքրիկ իշխան՚ կենտրոնի երեխաների թվի աճը նորմալ երևույթ է, քանզի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխաներին օգնելու կարիքը շատ մեծ է: Նրանք խիստ անապահով ընտանիքներից են, նրանց մեջ կան նաև ծնողազուրկ , ինչպես նաև խնամողների հետ ապրող երեխաներ: Ծնողներն էլ հիմնականում գործազուրկ են, ուստի հարկավոր է օգնել և հզորացնել նրանց ընտանիքները:

Կենտրոնի բացմանը ելույթներով հանդես եկան Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի գործադիր տնօրեն Անահիտ Մխոյաը,ծրագրի ղեկավար Հասմիկ Սարգսյանը,ինչպես նաև Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը: Գեղարվեստական համարներ էին պատրաստել Գյումրու և Տաշիրի ՙՓոքրիկ իշխան՚ կենտրոնների սաները:

Կենտրոնի կարմիր ժապավենը կտրեցին Նշան Սողոյանը եւ Անահիտ Մխոյանը, որին հաջորդեց կենտրոնի օրհնության արարողությունը հայր Հովսեփ Քելեկյանի կողմից: