Գնանշման Հրավեր N IEQE23-12
Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք․ Գյումրի, Հ․ Սարգսյան փ․, նրբ․ 3․ տ․8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Գրասենյակային տարածքի վարձակալությանպայմանագիր։
Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով, հաշվի է առնվում որակի համապատասխանությունը և ընտրվում է դրանցից ամենացածր գին առաջարկողը։
Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել a.hamalbashyan@caritas.am և s.minasyan@caritas.am հասցեին մինչև հոկտեմբերի 10-ը ժամը 15։00-ը վերնագրում նշելով Գրասենյակային տարածքի վարձակալության գնանշման հրավեր IEQE23-12։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093832366 և 093001778 հեռախոսահամարներին
Թեմա: Գրասենյակային տարածքի վարձակալության գնանշման հրավեր։
Մենք հրավիրում ենք ձեր կազմակերպությանը մասնակցելու գրասենյակային տարածքի վարձակալությամբ տրամադրելու գնանշման հրավերին
Տարածքի պահանջներ․
- Ընդհանուր մակերես՝ մոտ 60–80 քմ,
- Ցանկալի է առնվազն 2 առանձին սենյակի առկայություն,
- Տարածքում հասանելի հանդիպումների սենյակի և փոքր դահլիճի առկայություն,
- Հասանելիություն հաշմանդամություն ունեցող անձանց համար (մուտքի ռամպ, լայն դռներ, հարկ եղած դեպքում վերելակ),
- Կոմունալ հարմարություններ (ջուր, էլեկտրաէներգիա, ջեռուցում/սառեցում),
- Ինտերնետ կապի հասանելիություն ,
- Մաքրության ապահովում,
- Բավարար լուսավորություն և օդափոխություն,
- Անվտանգության միջոցներ (դռների կողպեքներ, անհրաժեշտության դեպքում՝ պահակային կամ տեսահսկման համակարգ),
- Կահույքի առկայություն կամ դրա տեղադրման հնարավորություն,
- Զուգարանների առկայություն՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Վարձակալության պայմաններ․
- Տարածքը վարձակալվելու է 3 տարով՝ ամսական վճարով։
- Հնարավոր է վարձակալության պայմանագրի երկարացում։
Առաջարկների ներկայացման կարգ․
Առաջարկները պետք է ներառեն՝
- Տարածքի նկարագրությունը (հավելված 1)
- Լուսանկարները,
- Ամսական վարձակալության արժեքը (ներառյալ կոմունալ և այլ լրացուցիչ ծախսերը, եթե կան),(հավելված 1)
- Կազմակերպության տվյալներ (հավելված 1)