Վայրը՝ ք. Գյումրի

Տևողությունը՝ 01.03.2025-31.12.2025 (3 ամիս փորձաշրջան)

Դրույքաչափը՝ 0.25 դրույք (երկուշաբթի-ուրբաթ, օրական 2 ժամ)

 

Պարտականությունները

  • Կենտրոնի շահառուներին տրամադրել հիգիենիկ խնամք, բուժքույրական աջակցություն, ինչպես նաև առաջին անհրաժեշտության դեղորայք
  • Կատարել ուղղորդումներ այլ բժշկական հաստատություններ
  • Յուրաքանչյուր շահառուի համար վարել անձնական գործ
  • Անցկացնել խորհրդատվություն առողջապահական թեմաների/առողջ սննդակարգի, անձնական հիգիենայի կանոնների պահպանման, հիվանդությունների կանխարգելման, ծերաբանության և ծերաբուժության/ վերաբերյալ
  • Անցկացնել ֆիզիոթերապևտիկ վարժություններ
  • Պարբերաբար պատրաստել և ծրագրի ղեկավարին ներկայացնել անհրաժեշտ դեղորայքի ցանկը
  • Պատրաստել և ծրագրի ղեկավարին ներկայացնել հաշվետվություն շահառուի կարիքների և կատարված աշխատանքների վերաբերյալ
  • Մասնակցել կազմակերպության և այլ շահագրգիռ կառույցների կողմից կազմակերպվող և անցկացվող ժողովներին և դասընթացներին

 

Պահանջվող որակավորում և հմտություններ

  • Բուժքրոջ միջին մասնագիտական կրթություն
  • Շարունակական մասնագիտական զարգացման /ՇՄԶ/ 140 կրեդիտ և իրավունք՝ առողջապահական բնագավառում ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու համար, հավաստագիր
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: Տարեցների հետ աշխատանքի փորձառությունը կդիտվի որպես առավելություն
  • Ինքնատիրապետում և սթրեսակայունություն
  • Միջանձնային շփման հմտություն, գործընկերների հետ արդյունավետ աշխատանքային հարաբերություններ կառուցելու ունակություն
  • Շահառուների կարիքների բացահայտման հմտություն
  • Հայերեն լեզվի գրագետ իմացություն

 

 

Դիմելու ընթացակարգ

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթություն ունեցող անձինք՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով՝ hr@caritas.am և t.tarakhchyan@caritas.am էլեկտրոնային հասցեներին մինչև 2025թ․-ի փետրվարի 26-ը վերնագրում նշելով՝ «Գյումրու Տարեցների ՑՀԿ-բուժքույր»:

Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: