Հուլիսի 13-ը շատ հիշարժան ու հուզիչ օր էր «Հայկական Կարիտաս»-ի համար: Դա մի օր էր, երբ «Հայկական Կարիտաս»-ը հյուրընկալեց պրն. Նորբերթ Մաթիսին եւ Կարիտաս Ավստրիա-յի վարչության պետ պրն. Մարտին Հագլյետներ Հյուբերին՝ ամենանվիրված եւ անձնվեր ընկերներից մեկին մեծարելու համար: Կարիտաս Ավստրիայի կամավոր Նորբերթ Մաթիսը, որի տասնամյակների բարեկամությունը հավատքի սերմեր…
Հուլիսի 13-ը շատ հիշարժան ու հուզիչ օր էր «Հայկական Կարիտաս»-ի համար: Դա մի օր էր, երբ «Հայկական Կարիտաս»-ը հյուրընկալեց պրն. Նորբերթ Մաթիսին եւ Կարիտաս Ավստրիա-յի վարչության պետ պրն. Մարտին Հագլյետներ Հյուբերին՝ ամենանվիրված եւ անձնվեր ընկերներից մեկին մեծարելու համար: Կարիտաս Ավստրիայի կամավոր Նորբերթ Մաթիսը, որի տասնամյակների բարեկամությունը հավատքի սերմեր է թողել «Հայկական Կարիտաս»-ի բոլոր ծրագրերում եւ այլուր:
Ինչպես նշեց «Հայկական Կարիտաս»-ի Գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը. «Այս բոլոր տարիները խորհրդանշում են ոչ միայն արձագանք ներկայացված պահանջներին, այլ նաեւ նախաձեռնություն փոխելու մարդկանց կյանքը»: Պարոն Նորբերթը նվիրյալ է, որի անզուգական նվիրվածությունը Հայաստանին ճշմարիտ քրիստոնյայի սիրո խորհրդանիշ է դեպի աջակցության կարիք ունեղոց անձի հանդեպ: Ինչպես Ծրագրերի ղեկավար Անահիտ Գեւորգյանն ասաց. «Պարոն Նորբերթը շարժիչ ուժ է, ով ցույց է տալիս, թե ինչպես շարունակել առաջ ընթանալ անկախ տարրաբնույթ խոչընդոտներից, անկումներից ու վերելքներից»:
«Հայկական Կարիտաս»-ի ողջ աշխատակազմը վերհիշեց համագործակցության բոլոր տարիները եւ պրն. Նորբերթին մաղթեց առողջություն եւ հաջողություն: Իսկ տորթը, իր գրվածքով` «Հայկական Կարիտաս + Նորբերթ», անկեղծ բարեկամության եւ սիրո խորհրդանիշ էր ու երախտագիտության նշան:
Միջոցառման գագաթնակետը Հայ Կաթողիկէ եկեղեցու կողմից Սրբոց նահատակաց հիշատակին նվիրված Հայկական խաչի հանձնումն էր, որին արժանանում են եզակի թվով անձինք, ովքեր իրենց ճանաչումը ձեռք են բերել ի շնորհիվ իրենց արժանիքների եւ վաստակի: