Հունիսի 30-ը «Հայկական Կարիտաս»-ի համար առանձնահատուկ օր էր: «Հայկական Կարիտաս» հիմնադիր եւ խորհրդի անդամ Զվարթ Նաջարյանը պարգեւատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:
Տիկին Նաջարյանի ջանքերն ու նվիրումը գնահատելու համար ՀՀ սփյուռքի նախարարությունը ընդունելություն էր կազմակերպել ի պատիվ տեր և տիկին Նաջարյանների՝ պարգեւատրելով նաև հայտնի լրագրող պարոն Նաջարյանին, որի ներդրումը նորանկախ Հայաստանում խիստ բարձր է գնահատվում: ՀՀ պաշտպանության նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց այս տարիների ընթացքում Նաջարյանների կատարած աշխատանքը եւ նշեց, որ մեր երկիրը զարգացել է այնպիսի մարդկանց ջանքերի և մեծ ներդրումներերի շնորհիվ, ինչպիսիք են Նաջարյան ընտանիքը:
1990-ականների կեսերին Նաջարյան ամուսինների Հայաստան գալու որոշումը պայմանավորված էր անկախությունից հետո ժողովրդի սոցիալ-տնտեսական պայմաններով, 1988-ի աղետալի երկրաշարժով եւ երկարատեւ տնտեսական շրջափակումով: Այսպիսով հիմնադրվեց Կարիտասը եւ սկսվեց օգնության եւ զարգացման ծրագրերերի մեկնարկը: 1996թ-ին տիկին Նաջարյանը, որպես տնօրենների խորհրդի անդամ՝ բաղկացած նախագահից եւ վեց այլ անդամներից, մշակեց կազմակերպության ռազմավարությունը եւ վերահսկեց դրա իրականացումը: Կազմակերպության ծրագրային բազան տարանջատելու համար ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացման անհրաժեշտություն կար: Դրան կարողացան հասնել «Կաթոլիկ օգնության ծառայություններ» (CRS) բարեգործական կազմակերպության օժանդակության միջոցով, որտեղ տիկին Նաջարյանը աշխատել է որպես տնօրեն եւ միջազգային խորհրդատու: Տիկին Նաջարյանի գիտելիքների ու հետեւողականության շնորհիվ ձեւավորեց «Հայկական Կարիտաս»-ի ապագան:
Նարջարիներին նվիրված հյուրընկալությանը ներկա էին նաեւ «Հայկական Կարիտաս»-ի նախագահ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը եւ աշխատակազմի անդամներ՝ ծրագրերի ղեկավար Անահիտ Գեւորգյանի գլխավորությամբ:
Հուսանք Նաջարյանների երիտասարդ սերունդը կշարունակի ներդրումները:
Հյուրընկալությունը ավարտվեց ջերմ եւ բարեկամական ընդունելությամբ: