Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք Գյումրի, Հ․ Սարգսյան փ․, նրբ․ 3․ տ․8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Ծառայության մատուցման գործարքային պայմանագիր մինչև 2025թ․- ի դեկտեմբերի 31-ը(այսուհետ` պայմանագիր)։

Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով, հաշվի է առնվում որակի համապատասխանությունը և ընտրվում է դրանցից ամենացածր գին առաջարկողը։

Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։

 

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել a.hamalbashyan@caritas.am և s.minasyan@caritas.am  հասցեին մինչև նոյեմբերի 27-ը ժամը 18։00-ը վերնագրում նշելով Տրանսպորտային ծառայության մատուցման գնառաջարկ IEQE23-5։

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 091057209 հեռախոսահամարին

 

Թեմա: Տրանսպորտային ծառայության մատուցման գնանշման հրավեր

Մենք հրավիրում ենք ձեր կազմակերպությանը մասնակցելու տրանսպորտային ծառայության մատուցման գնանշման գործընթացին:

Տրանսպորտային ծառայության մատուցման ժամանակահատված Կնքման պահից մինչև 2025 թ․-ի դեկտեմբերի 31-ը։

 

Պահանջվող ծառայություն

Ընդհանուր Տեսություն: Տրանսպորտային ծայաությունն անհրաժեշտ է տրամադրել «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում նախաձեռնած  միջոցառումներին մասնակիցների (այդ թվում երեխաներ, տեղաշարժման դժվարություններ ունեցող անձինք) տեղափոխումը իրականցնելու նպատակով։ Կախված միջոցառման բնույթից անհրաժեշտ է լինում տեղափոխել 8-ից մինչև 40 մասնակից Գյումրիում, Գյումրիից ՀՀ մարզեր և դեպի Վրաստան։ Հաշվի առնելով այս հանգամանքը առավելությունը կտրվի այն կազմակերպություններին, որոնք ունեն ավտոմեքենաներ տարբեր քանակի ուղևորներ տեղափոխելու հնարավորությամբ /միկրոավտոբուսներ, ավտոբուսներ, թեթև մարդատար ավտոմեքենաներ։

 

 

Կազմակերպությանը ներկայացվող պահանջներ

  1. Սպասարկման որակի չափանիշներ
  • Վարորդների մասնագիտական ունակություններ
    • Վարորդները պետք է ունենան համապատասխան վարորդական վկայական և նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ։
  1. Պատասխանատվություն և ժամանակին ծառայության մատուցում
    • Տրանսպորտային ծառայությունները պետք է տրամադրվեն նախապես համաձայնեցված ժամանակացույցով, առանց ուշացումների։
  2. Անվտանգության կանոնների  պահպանում
    • Վարորդը պետք է խստորեն հետևի ճանապարհային երթևեկության կանոններին, ապահովի անվտանգ արագություն
    • Տրանսպորտային միջոցում ուղևորների համար ապահովության գոտիների առկայությունը պարտադիր է, և վարորդը պետք է խրախուսի նրանց օգտագործումը։
  3. Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակ
    • Տրանսպորտային միջոցը պետք է անցնի պարբերական տեխնիկական ստուգումներ, և բոլոր համակարգերը պետք է լինեն կարգավորված։
    • Ապահովագրության առկայությունը՝ արտակարգ իրավիճակների և վթարների դեպքում ֆինանսական ռիսկերը նվազեցնելու նպատակով։
  4. Հետադարձ կապի մեխանիզմներ
    • Կազմակերպությունը պետք է ունենա հետադարձ կապի մեխանիզմներ՝ հաշվի առնի ուղևորներրի կարծիքը՝ ապահովելու համար որակական մակարդակի մշտական բարելավումը։
    • Ուղևորների բողոքների դեպքում արագ արձագանքման և լուծման մեխանիզմի ապահովում։

 

 

Գնանշման ներկայացման վերջնաժամկետ՝ 2024 թ․ նոյեմբերի 27-ը, ժամը 18:00։

Խնդրում ենք գնանշման փաստաթղթերն ուղարկել a.hamalbashyan@caritas.am և s.minasyan@caritas.am էլ. հասցեին:

Հարգանքով՝

Գնառաջարկների ներկայացման պայմաններ

Ներկայացվող փաստաթղթերը՝

1.Ֆինանսական առաջարկ (հավելված 1)

2.Կազմակերպության տվյալներ (հավելված 1)

3․Կազմակերպության մեքենաների տեխնիկական նկարագրություն

4․Կազմակերպության մասին համառոտ տեղեկություն

Հավելված 1