Ծրագրի տևողությունը `4 ամիս, 20 դեկտեմբերի 2020 թ․- 20 ապրիլի 2021 թ․
Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզեր
Շահառուներ
-Արցախից տեղահանված բնակչություն՝ ժամանակավորապես կամ հիմնական բնակության նպատակով տեղակայված ՀՀ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում,
-հիմնական կերակրողին կորցրած ընտանիքներ՝ տեղահանված նաև տեղացի ընտանիքներ,
-ծանր վիրավորում ստացած զինվորների ընտանիքներ:
Ծրագրի նպատակը`Պատերազմի արդյունքում տուժած բնակչությունը հնարավորություն ունի ապրելու արժանապատիվ կերպով։
Ծրագրի նկարագրություն`
Խնդիր 1
Տեղահանված և պատերազմի արդյունքում տուժած բնակչության հիմնական կարիքները բավարարված են։
Խնդիր 2
Տեղահանված և պատերազմի արդյունքում տուժած բնակչությանը տրամադրվել է առաջնային սոցիալ-հոգեբանական աջակցություն։
Ծրագրի շրջանակներում շահառու ընտանիքներին/ շահառուներին տրամադրվելու է հետևյալ աջակցությունը՝
- 220 ընտանիքի սննդային փաթեթներ,
- 70 ընտանիքի ոչ սննդային փաթեթներ,
- 60 շահառուի տաք հագուստ և կոշիկներ,
- 50 ընտանիքի բնակարանային և ջեռուցման վարձ,
- 25 ընտանիքի կենսական պայմանների բարելավում,
- 250 տուժած անձանց առաջնային սոցիալ-հոգեբանական աջակցություն։
Վերոնշյալ 3 մարզերում իրականացվելու է նաև թվով 20 սոցիալական աշխատողների և 10 հոգեբանների վերապատրաստում պատերազմի արդյունքում տուժած ընտանիքներին սոցիալ-հոգեբանական առաջնային աջակցություն ցուցաբերելու համար։
Գործընկեր` Կարիտաս Ֆրանսիա
Բյուջեն`49000 եվրո
Ծրագրի պատասխանատու` Զառա Աղանյան