Ողջույն, ես Մարինե Գևորգյանն եմ,
2021թ.-ից հանդիսանում եմ Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի կամավոր, ինչն ինձ համար նոր մոտիվացիա է` մինչ այդ ունեցածս նպատակների իրականացման, ավելի արդյունավետ աշխատելու, նոր նպատակների համար ավելի բարձր նշաձողեր սահմանելու համար։
Որպես հիմնական կամավորական աշխատանք`«Բազմակի աջակցություն ԼՂ պատերազմի արդյունքում տուժած բնակչությանը» ծրագրի շրջանակում կատարել եմ տվյալների մուտքագրում։
Ինչպես նաև ավելի փոքր ծավալի աշխատանքներ եմ ունեցել տարբեր ծրագրերի շրջանակներում. թարգմանությունների, զանգերի և տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքների տեսքով։
Կամավորական աշխատանքն ինձ համար հանրօգուտ գործունեության տեսակ է, երբ անձնային ռեսուրսների ներդրման միջոցով կարող ես օգտակար լինել բնակչության հնարավորինս լայն շերտերին, արդյունքում պարգևում ես անկեղծ ժպիտներ ու ստանում ներքին ժպիտ, ներքին բավարարվածություն։
Իսկ որպես տեխնիկական` աշխատանքային փորձի ձեռքբերման միջոց է, աշխատանքային պայմանների, աշխատանքային միջավայրի հետ ծանոթություն, առանց աշխատանքային խիստ պարտավորվածությունների։
Հիմնական աշխատանք գտնելու փնտրտուքների ընթացքում աշխատանքային փորձի բացակայության պատճառով մի շարք մերժումներ ստանալու արդյունքում հասկացա, որ բացը լրացնելու միակ միջոցը կամավորական աշխատանք կատարելն է։
Ու մինչ հիմնական աշխատանք գտնելը կարողությունների, գիտելիքների և հմտությունների անձնային բազան ի շահ հանրությանը ծառայեցնելու մեծ ցանկությունը ինձ բերեցին կամավորական աշխատանք կատարելու անհրաժեշտությանը։
Ինչի արդյունքում հայտնվեցի հայկական Կարիտասում։ Մեծապես ոգեշնչվեցի կառույցի գերմարդասիրական գործունեությամբ, որը համընկնում է իմ անձնական մոտիվացիային, նոր եռանդ և ուժ տալիս։ Ուրախ եմ և անչափ հպարտ, որ իմ կամավորական աշխատանքի փորձը ձեռք եմ բերում հատկապես հայկական Կարիտասում, գերմարդասիրական այս կառույցում։
Սիրով` Մարինե Գևորգյա🤗